Նորություններ

21.04.2023

ԵՏՀ-ն մշակում է մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ

Եվրասիական տնտեսական միության պետություններում մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները քննարկել են բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի նախագահությամբ։

«Մաքսային կարգավորման ոլորտում Միության իրավունքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկված սկզբունքների և մոտեցումների մասով անդամ պետությունների փոխընդունելի դիրքորոշումների մշակումը և մերձեցումը մեր այսօրվա գլխավոր խնդիրն է», — նշել է Էլդար Ալիշերովը:

Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ համաձայնեցրել են այն սկզբունքները, որոնք ամրագրվելու են Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին պայմանագրում, և մանրամասն քննարկել են այն մոտեցումները, որոնց առաջարկվում է հետևել ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունում մաքսային կանոնների խախտման համար վարչական և քրեական պատասխանատվություն սահմանելիս: Նման սկզբունքներից են, մասնավորապես, օրինականությունը, արդարությունը, մարդասիրությունը, օրենքի և դատարանի առջև հավասարությունը, անմեղության կանխավարկածը, պատժի անխուսափելիությունը և համաչափությունը կատարված հանցագործության սոցիալական վտանգավորությանը։

Հաջորդ փուլում պետք է կատարվի փորձագիտական աշխատանք նշված Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի նախապատրաստման ուղղությամբ և դրա նախապատրաստումը ներպետական համաձայնեցմանը ուղարկելու համար։

Տեղեկանք

Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2010 թվականի հուլիսի 5-ի արձանագրության նախագծի վրա աշխատանքը կատարվում է Հանձնաժողովի կայքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 3.1.6 կետով նախատեսված միջոցառման իրականացման շրջանակներում: