29 May 2024 ԵԱՏՄ-ում հաստատվել է ծխախոտային արտադրանքի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի մայիսի 29-ի որոշմամբ հաստատվել է ծխախոտային արտադրանքի (ֆիլտրով ծխախոտ) համար Եվրասիական տնտեսական միության պետություններում 2029 թվականի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը:  Ցուցանիշը սահմանվել է 1000 հատի համար 45 եվրո մակարդակով՝ դրանից ակցիզների փաստացի դրույքաչափերից շեղման առավելագույնը 20%-ով ավել կամ պակաս թույլատրելի միջակայքով: Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի համար դրույքաչափը կազմել է 35 եվրո 1000 հատի համար՝ շեղման նույնանման միջակայքով: Դրույքաչափերի ներդաշնակեցումը նախատեսված է ԵԱՏՄ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին համաձայնագրով և իրականացվում է եվրասիական «հնգյակի» երկրների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափի (ԱՄԻԴ) մակարդակին հասնելու հնգամյա ժամկետ սահմանելու միջոցով: ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ 2029 թվականին ԱՄԻԴ-ի մակարդակը 1000 հատի համար 35 եվրոյից 45 եվրոյի բարձրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Միության մի շարք երկրներում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի զգալի աճի և ԵԱՏՄ-ի՝ ակցիզների ավելի բարձր հարկային դրույքաչափեր ունեցող պետությունների տարածքներ դրա «հոսքերի» պատճառով ստվերային շուկայի և կեղծ արտադրանքի ծավալների աճի ռիսկերով: «Տվյալ ցուցանիշը ուղենիշ է հնգամյա ժամկետի համար ֆիլտրով ծխախոտի ակցիզների դրույքաչափերը պլանավորող պետական մարմինների, ինչպես նաև իրենց ֆինանսատնտեսական գործունեությունը պլանավորող ծխախոտային արտադրանք արտադրողների համար: Եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների զգալի տատանումների բացակայության դեպքում ԵԱՏՄ բոլոր պետությունները 2024 թվականին կհասնեն ԱՄԻԴ-ի սահմանված մակարդակին», — լուրը մեկնաբանել է Բախիթ Սուլթանովը։  
27 May 2024 ԵԱՏՄ-ում կատարելագործվում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման դեմ պայքարի նոր մոտեցումները քննարկել են մայիսի 27-ին Բիշքեկում կայացած «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը և կեղծիքի դեմ պայքարը ԵԱՏՄ երկրներում. առանցքային միտումներ և գործնական հանձնարարականներ» սեմինարի մասնակիցները։ Միջոցառումը կազմակերպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր Մտավոր սեփականության և նորարարությունների պետական գործակալության և IP Group Ռուսաստանի մտավոր իրավունքների պաշտպանության գործակալության հետ համատեղ։ Սեմինարի աշխատանքներին մասնակցել են գործող իրավաբաններ, եվրասիական և արտասահմանյան ընկերությունների (ապրանքանիշերի սեփականատերեր) և Եվրասիական տնտեսական միության երկրների մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված պետական մարմինների ներկայացուցիչներ: Բացելով սեմինարը՝ ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան նշել է, որ ժամանակակից մարտահրավերները թելադրում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակի փոփոխմանն արագ արձագանքելու անհրաժեշտություն: «Անհրաժեշտ է ժամանակին բացահայտել այս ոլորտի առավել կրիտիկական ուղղությունները։ Դա անհրաժեշտ է իրավակիրառ գործունեության կարգավորման, ազգային օրենսդրության ճշգրտման և լրացման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության վերազգային կարգավորման կատարելագործման համար», — ասել է Նուրժամալ Իլյասովան: Միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկել են Ղրղզստանի Հանրապետությունում և ԵԱՏՄ այլ պետություններում իրավակիրառ պրակտիկայի վերջին միտումները, ապրանքանիշերի պաշտպանության ծրագրերի ձևավորման և իրականացման փորձը, մտավոր սեփականության ոլորտում իրավակիրառ և դատական պրակտիկայի կատարելագործման ուղղությունները:
15 May 2024 ԵԱՏՄ երկրների հարկային մարմինները տեղեկատվություն կփոխանակեն նոր ստանդարտների վերաբերյալ Ուժի մեջ են մտել 2009 թվական դեկտեմբերի 11-ի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային տեսքով փոխանակելու մասին արձանագրության փոփոխությունները: Նորամուծություններին համապատասխան՝ եվրասիական «հնգյակի» երկրների հարկային մարմինների միջև փոխանակումն այժմ իրականացվում է շաբաթական կտրվածքով (նախկինում գործում էր տասնօրյա պարբերականություն)։ Նաև ձևաչափատրամաբանական վերահսկողության արձանագրությունների փոխանակման ժամկետը երեքից կրճատվել է մինչև մեկ աշխատանքային օր։ Բացի այդ, Արձանագրությունը լրացվել է անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են հարկային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության օպերատիվության, հարկային վերահսկողության արդյունավետությանը և հարկատուների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզային հարկից ազատում) իրավաչափության վերաբերյալ հավաքագրված ապացուցողական բազայի որակի բարձրացմանը: «Նոր միջոցները թույլ կտան արագացնել փոխադարձ առևտրի մասնակիցների կողմից ապրանքների արտահանման, անուղղակի հարկերի վճարման և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման փաստի հաստատումը»,- ասել է նախարարը։
02 May 2024 ԵԱՏՄ երկրներում սկսել են փոխադարձ ճանաչվել գիտական աստիճանները Մայիսի 2-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիների գիտական աստիճանի վերաբերյալ ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնաբերաբար (առանց ճանաչման ազգային ընթացակարգեր իրականացնելու) Միության որևէ այլ երկրում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման փաստաթղթերի սեփականատերերը հավակնում են աշխատանքի տեղավորման պետությունում սահմանված հավելումների կամ գիտական աստիճանի համար նախատեսված արտոնությունների: «Համաձայնագիրն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների շարժունակության բարձրացմանը և կնպաստի աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի զարգացմանը», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։
29 Mar 2024 Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատում քննարկել են ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովայի զեկույցը ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորմանն ուղղված գործնական քայլերի մասին մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի մաքսատրանսպորտային կոմիտեի նիստի մասնակիցների շրջանում, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 29-ին։ Կոմիտեի անդամները մանրամասն քննարկել են Նուրժամալ Իլյասովայի ներկայացրած տեղեկատվությունը ԵԱՏՄ ներքին շուկա կեղծ ապրանքների մուտքին դիմակայելու մաքսային գործիքների կատարելագործմանն ուղղված եվրասիական վերջին միտումների վերաբերյալ։  Գերակա ուղղությունների թվում ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկման, մտավոր սեփականություն պարունակող ապրանքների տեղաշարժի մաքսային հսկողության ընթացակարգերի օպտիմալացման, իրավատերերի իրավունքների խախտման դեմ պայքարի ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և ճշգրտման աշխատանքները։ Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականը մտավոր սեփականության ոլորտում իրավակիրառ և դատական պրակտիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության այլ արդիական ասպեկտներ: Տեղեկանք Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատը (The American Chamber of Commerce in Russia, AmCham Russia) Ռուսաստանի առաջատար օտարերկրյա գործարար ընկերակցությունն է: 1994 թվականին հիմնադրված AmCham-ը ներկայացնում է ամերիկյան խոշորագույն կորպորացիաների, ռուսական ընկերությունների, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի ընկերությունների շահերը: AmCham-ի առաքելությունն է աջակցել Ռուսաստանում բիզնես վարելուն նպաստող կայուն շուկայական միջավայրի զարգացմանը:
19 Mar 2024 Բախիթ Սուլթանով. «Բիզնես վարելու պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության դրական գնահատականների մասնաբաժինը հասել է առավելագույն մակարդակի» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան քննարկել է 2023 թվականին Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին ամենամյա հաշվետվությունը։ Միջին հաշվով որոշման մեկ նախագծին ստացվում է բիզնեսի ավելի քան 14 առաջարկ: Սա հաստատում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկատիրական համայնքի կողմից ԿԱԳ ընթացակարգի իրական պահանջվածությունը։ «ԿԱԳ մասին դրական եզրակացությունների մասնաբաժինը հասել է 98%-ի, սա 2015 թվականից ի վեր կատարված մշտադիտարկման ժամանակահատվածի ամենաբարձր մակարդակն է, ինչը հաստատում է, որ Հանձնաժողովի կարգավորիչ ակտիվությունն ուղղված է բիզնես վարելու պայմանների բարելավմանը», - նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։ Զեկույցում նաև տեղեկատվություն է ներկայացված ԵՏՀ ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ներդրման, ինչպես նաև Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վրա ԿԱԳ-ի տարածման համար նորմատիվ բազայի պատրաստության մասին: Այս ընթացակարգերի կիրառումը մեկնարկել է 2024 թվականի մարտին։ ԿԱԳ-ի իրականացման մշտադիտարկման մասին տարեկան հաշվետվությունը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը, իսկ հետագայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը: Տեղեկանք ԿԱԳ-ն ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության գնահատման ընթացակարգ է։ Այն իրականացնելիս հաշվի է առնվում ԵԱՏՄ երկրների բիզնեսի դիրքորոշումը: ԿԱԳ-ի ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ ԵԱՏՄ կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից և ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։
ԵՏՀ-ում քննարկել են Ռուսաստանում ԵԱՏՄ երկրների «ինքնազբաղվածների» կեցության հարցերը 15 Mar 2024 ԵՏՀ-ում քննարկել են Ռուսաստանում ԵԱՏՄ երկրների «ինքնազբաղվածների» կեցության հարցերը Ռուսաստանի Դաշնությունում որպես «ինքնազբաղված» աշխատանքային գործունեություն իրականացնող Եվրասիական տնտեսական միության պետությունների քաղաքացիների կեցության ժամկետներին առնչվող հարցերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի մասնակիցները: Նիստին մասնակցել են ԵՏՀ-ի, Միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև միգրացիայի և սոցիալական պաշտպանության հարցերով փորձագետներ։ Հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը հայտնել է, որ Ռուսաստանում շարունակվում է «Մասնագիտական եկամուտի հարկ» հատուկ հարկային ռեժիմի սահմանման փորձը, որի շրջանակներում Միության երկրների քաղաքացիները կարող են գրանցվել որպես «ինքնազբաղված»։ «Ռուսաստանի ԴՀԾ տվյալներով՝ 2023 թվականի ինն ամսվա ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 183 հազար «ինքնազբաղված» քաղաքացի ԵԱՏՄ պետություններից»,- նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։ Աշխատանքային խմբի մասնակիցները՝ Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, հայտնել են, որ Միության որևէ պետության քաղաքացու մոտ, որն աշխատանքային գործունեություն է իրականացնում ՌԴ-ում որպես «ինքնազբաղված», քաղաքացիաիրավական պայմանագրի (այդ թվում՝ կապալի պայմանագրի կամ ծառայությունների հատուցվող մատուցման պայմանագրի և այլ նմանատիպ պայմանագրերի) առկայությունը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գտնվելու ժամկետը երկարաձգելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է շարունակել աշխատանքը մասնագիտական եկամուտի հարկ վճարող ԵԱՏՄ քաղաքացիների կեցության ժամկետի երկարաձգման մեխանիզմի հարցում ընդհանուր մոտեցման մշակման ուղղությամբ։
14 Mar 2024 Բախիթ Սուլթանով. «ԵՏՀ գործունեությունն ուղղված է ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրություն վարելու պայմանների շարունակական բարելավմանը» Մարտի 14-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը ելույթ է ունեցել Ամերիկյան առևտրի պալատի եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերով 10-րդ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում։ Նախարարը ձեռնարկատերերին և ներդրողներին պատմել է բիզնեսի հետ Հանձնաժողովի փոխգործակցության գործիքների, Եվրասիական տնտեսական միության պայմանագրաիրավական բազայի կատարելագործման, փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտման և վերացման, ներդրումային և կոոպերացիոն համագործակցության զարգացման, ծառայությունների միասնական շուկայի հատվածային ծածկույթի ընդլայնման, ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումների մասին։ Բախիթ Սուլթանովը շեշտը դրել է այս տարի Հանձնաժողովի մոտ նոր իրական գործիքի՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական խթանման ի հայտ գալու վրա: Այս կապակցությամբ ԵՏՀ նախարարը ձեռնարկատերերին կոչ է արել ակտիվորեն նախագծեր նախաձեռնել և դիմումներ ներկայացնել աջակցության միջոցներ ստանալու համար։ «Հանձնաժողովի նպատակն է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման միջոցով լավագույն պայմաններ ձևավորել բիզնես վարելու համար։ Մենք շահագրգռված ենք ձեռնարկատիրական համայնքի հետ երկխոսության հետագա ընդլայնմամբ, գործարար շրջանակների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի համատեղ մշակմամբ», — նշել է Բախիթ Սուլթանովը։ Խորհրդաժողովի քննարկումների մասի շրջանակներում ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը պատասխանել է ԵԱՏՄ-ում բիզնես վարելուն առնչվող Ամերիկյան առևտրի պալատի ներկայացուցիչների հարցերին։
Ցուցադրել ավելին