Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հանդես է եկել որպես առանցքային զեկուցող ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի «Իրավակիրառ պրակտիկա և հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղություններ» թեմատիկ նստաշրջանում, որը կայացել է սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։
Քննարկվել են մրցակցության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային իրավասությունների առջև ծառացած արդիական խնդիրներն ու մարտահրավերները, որոնք փոխանցվում են անդրսահմանային շուկաներ։
Քննարկման ընթացքում խոսել են հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար Հանձնաժողովի գործունեության կատարելագործման գործող մեխանիզմների և ուղղությունների արդյունավետության հարցերի մասին:
Ձևակերպվել են մարկետփլեյսերի գործունեության գնահատման ընդհանուր մոտեցումները նշված շուկաներում հակամենաշնորհային կարգավորման պրիզմայով:
Միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև մրցակցության ընդհանուր կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ ԵԱՏՄ դատարանի իրավական դիրքորոշումների ձևավորումն ու ԵՏՀ գործունեության մեջ դրանց օգտագործումը։
Նստաշրջանում կարևորվել է մրցակցության ոլորտի ազգային կարգավորողների և ԵՏՀ փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումներ քննելիս և նախաձեռնողական հետաքննություն իրականացնելիս: Ընդգծվել է ազգային հակամենաշնորհային մարմինների և ԵՏՀ-ի՝ մրցակցության համար բացասական էֆեկտների կանխարգելման ու կանխման իրավասության մեջ այսպես կոչված «գորշ գոտիների» վերացման անհրաժեշտությունը։
Մասնակիցների մոտ որևէ կասկած չի հարուցել նաև տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում՝ երրորդ երկրների ընկերությունների կողմից Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ մրցակցության ոլորտի ազգային կարգավորողների և ԵՏՀ միջև տեղեկատվության հստակ փոխանակման անհրաժեշտությունը: