Նորություններ

28.06.2024

Օլգա Կորոլկովան մասնակցել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Օլգա Կորոլկովան մասնակցել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովին, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում 2024 թվականի հունիսի 26-ից 28-ը։ Համաժողովի ծրագիրը ներառում է միջոցառումների լայն շրջանակ, որոնց շրջանակներում քննարկվում են իրավական կարգավորման արդիական խնդիրներ։


«Հակամենաշնորհային կարգավորման ոլորտի նոր մարտահրավերներ և ժամանակակից լուծումներ» թեմատիկ նստաշրջանի ընթացքում Օլգա Կորոլկովան անդրադարձել է իրավակիրառ պրակտիկայի միտումները և Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ապրանքային նշանների գրանցման օգտագործման, սպառողների մոլորեցման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հետ կապված անբարեխիղճ մրցակցության կանխումը:

«Բորսայական առևտուրը գործիք է, որն օգտագործվում է մեր Միության երկրներում ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու համար, — նշել է Օլգա Կորոլկովան: — 2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում բորսայական առևտուրը ԵԱՏՄ-ում աճել է 82%-ով։ Ըստ այդմ, Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում Հանձնաժողովը նույնպես աշխատանքներ է տանում այս ոլորտում, և Միությունում ձևավորվում է ընդհանուր բորսայական տարածք։ Համապատասխան հայեցակարգն արդեն պատրաստ է»։

Նստաշրջանի մասնակիցները քննարկել են թվային շուկաների կարգավորման մոտեցումները, թվային տնտեսության պայմաններում հակամենաշնորհային օրենսդրության առկա գործիքների արդյունավետությունն ու կիրառելիությունը, մարկետփլեյսերի կարգավորման հիմնախնդիրները: