Նորություններ

15.04.2022 (Обновлено: 18.05.2022 09:54)

Ընդլայնվել են հատուկ մաքսային ընթացակարգի տակ դրված ինքնաթիռների կատեգորիաները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշումը նախատեսում է քաղաքացիական մարդատար օդանավերի ևս մեկ տեսակ հատուկ մաքսային ընթացակարգի տակ դնելու հնարավորություն՝ ԵԱՏՄ-ից դրանք արտահանելու համար՝ վերանորոգման և (կամ) պահպանման և վերաներմուծման նպատակով՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։ Խորհուրդը նաև երկարացրել է ժամկետը (վեց ամսից մինչև երկու տարի), որի ընթացքում հատուկ մաքսային ընթացակարգի տակ դրված քաղաքացիական մարդատար օդանավերը, օդանավի շարժիչները և պահեստամասերը կարող են հետ ներմուծվել վերանորոգումից և (կամ) տեխնիկական սպասարկումից հետո: