Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերը ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի անդամները:
Հավանության է արժանացել Ղրղզստանի Հանրապետության անցակետերի մաքսային ենթակառուցվածքի մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը։ Վերլուծվել է անցակետերի գործունեության արդյունավետության և դրանցում վերահասկող մարմինների գործունեության գնահատման համաշխարհային փորձը: Հավանության է արժանացել Խորհրդատվական կոմիտեին կից Միության երկրներում անցակետերի զարգացման ռազմավարական նպատակներին համապատասխան արդյունավետության ցուցանիշների ցանկի մշակման հարցերով աշխատանքային խմբի, ինչպես նաև դրանց արժեքների հաշվարկման մեթոդիկաներին ստեղծումը:
Քննարկվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի № 6 որոշման մեջ միութենական պետությունների ազգային պլաններին և ռազմավարություններին համապատասխան անցակետերի արդիականացման կամ լրազինման առաջիկա պլանների մասին Միության պետությունների կողմից ամենամյա տեղեկացման վերաբերյալ լրացումներ կատարելու հնարավորությունը:
Մակսատ Մամիտկանովը նշել է, որ «Հանձնաժողովի մաքսային բլոկի առաջարկած նախաձեռնությունները՝ անցակետերի բեռի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, ուղղված են ԵԱՏՄ մաքսային ենթակառուցվածքի և տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերի համակարգման բարելավմանը։ Անցակետերով փոխադրելիս բեռների մշակման արագության վրա ազդող գործոնների ավելի մանրամասն վերլուծությունը թույլ կտա օպտիմալացնել բիզնես գործընթացները ոչ միայն վերահսկող մարմինների, այլ նաև բիզնեսի ներկայացուցիչների համար: Փոխադրվող բեռների ծավալների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության օգտագործման հնարավորությունը բիզնեսին թույլ կտա պլանավորել իրենց գործունեությունը` հաշվի առնելով բեռների հոսքերը և Միության արտաքին սահմանին գտնվող մաքսային և այլ ենթակառուցվածքի վրա փաստացի բեռը»: