Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:
Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:
ԵՏՀ ստեղծման մասին որոշման հիմքում ընկած է այն ըմբռնումը, որ հինգ երկրները միասին կարող են ոչ միայն նվազեցնել գլոբալ անկայունության բացասական հետևանքները, այլև ակտիվորեն դիրքավորվել արտաքին շուկաներում: Եվրասիական տնտեսական միությունը բաց է նրանում այլ պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են այդ միավորման նպատակները և պատրաստ են ստանձնել պահանջվող պարտավորությունները:
Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ բոլոր ընդունվող որոշումները խարսխված են կոլեգիալ հիմքի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է 10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական անդամ (Նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:
Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:
ԵՏՀ գործունեությունը կառուցված է ըստ գործառնական ուղղությունների, որոնք վարում են Կոլեգիայի անդամները (Նախարարները): Յուրաքանչյուր ուղղություն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության ճյուղերի և ոլորտների բլոկ: ԵՏՀ Կոլեգիայի անդամներն ու վարչություններն իրենց գործունեության ուղղության շրջանակներում փոխգործակցում են իշխանության լիազորված ազգային մարմինների հետ:
Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում են 25 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝ ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (Նախարարները)՝ ըստ իրենց գործունեության ուղղությունների:
Հանձնաժողովն իր աշխատանքում սատարում է առանցքային գործընկերների հետ համակողմանի երկխոսությունը: Երկխոսության առաջին մակարդակը միջպետականն է, որը նախատեսում է որոշումների մշակման և ընդունման գործընթացում իշխանության ազգային մարմինների հետ արդյունավետ փոխգործակցության կառուցում: Երկխոսության երկրորդ մակարդակը գործարար համայնքի հետ աշխատանքի ուղիղ ձևն է:
ԵՏՀ գործունեության հիմնական մասնագիտական սկզբունքներն են ապաքաղաքականացվածությունը, շահերի հավասարակշռությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը:
ԵՏՀ-ն ակտիվ դիրք է զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ եվրասիական համայնքի գործունեության ներկայացման և ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական ու ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից առանցքային գործընկերների ներգրավման նպատակով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.