ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
1. Ո՞ր նորմատիվային ակտով է նախատեսված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման անհրաժեշտությունը և նրա անցկացման կարգը։
Կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման անհրաժեշտությունը նախատեսվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրով։
Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի հավելված 1-ը հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին Հիմնադրույթի 15-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք կարող են ազդել ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, ընդունվում են հաշվի առնելով այդպիսի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման արդյունքները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման կարգը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի IX-րդ բաժնով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ։
2. Ի՞նչ նպատակով է անցկացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը։
Կարգավորող ազդեցության գնահատումն ուղղված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի դրույթներով նախատեսված կամ նշված դրույթներից առաջացող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար արգելքներ ստեղծող՝ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար ավելորդ պարտականությունների, սահմանափակումների և (կամ) արգելքների, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների անհիմն ծախսերի բացահայտմանը և վերացմանը։
3. Ի՞նչ փուլերից է բաղկացած կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը և ի՞նչ ժամկետներում է նա անցկացվում։
Կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացումը բաղկացած է հետևյալ փուլերից.
1) ընթացիկ գնահատում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի մշակում, դրա վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական տեղեկագրի և հարցաթերթիկի կազմում, ինչպես նաև դրանց հանրային քննարկում (լրացում),
2) ամփոփիչ գնահատում՝ կարգավորող ազդեցության մասին եզրակացության նախապատրաստում։
Ընթացիկ գնահատման փուլում անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկում։ Որոշման նախագիծը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետային կայքում ոչ պակաս, քան 30 օրացույցային օր ժամկետով, որի ավարտից ոչ ուշ, քան 10 օրացույցային օր առաջ տվյալ կայքում տեղադրվում է ներկայացված առաջարկների մասին ամփոփ տեղեկատվություն, որտեղ նշվում են դրանց հաշվառման և (կամ) մերժման հիմքերի վերաբերյալ տեղեկություններ։
Ամփոփիչ գնահատման փուլում Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խումբը 15 օրացույցային օրվա ընթացքում նախապատրաստում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, որոնց աշխատանքային միգրացիայի նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացություն։
4. Ի՞նչ չափորոշիչների հիման վրա է անցկացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման չափորոշիչներն են հանդիսանում կարգավորման հետևյալ հիմնական որակական բնութագրերը.
1) խնդիրը, որի լուծմանն է ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը, կարգավորման նպատակը և անձանց խումբը, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը,
2) կարգավորման հասցեատերերը, այդ թվում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտները և նրանց վրա կարգավորման ազդեցությունը,
3) կարգավորման հասցեատերերի համար սահմանվող սահմանափակումները (վարվելակերպի պարտադիր կանոնները),
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսված՝ խնդրի լուծման և կարգավորման նպատակին հասնելու մեխանիզմ (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդրի միջև փոխկապակցվածության նկարագրություն)
5) առաջարկվող կարգավորման քննարկված այլընտրանքների մասին տեղեկություններ։
5. Ի՞նչ փաստաթղթեր են կցվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծին կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի շրջանակներում հանրային քննարկման համար տեղադրման ժամանակ։
Կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման անցկացման համար տեղադրման ժամանակ դրա հետ միաժամանակ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղակայվում են հետևյալ երկու փաստաթղթերը՝
- Ձեռնարկատիրական գործունեության իրականացման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկագիր, որն իրենից ներկայացնում է միջանկյալ վերլուծական հաշվետվություն և որտեղ նշվում է փաստաթուղթը մշակող վարչության կարծիքը, այդ թվում՝ կարգավորման հիմնական որակական բնութագրերի վերաբերյալ։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման անցկացման համար հարցաթերթիկ, որը պարունակում է շահագրգիռ անձանց ուղղված հարցերի ցանկ, որը նախատեսված է այդ անձանց կողմից տրված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի մասին փորձագիտական գնահատականը ստանալու համար, այդ թվում՝ կարգավորման հիմնական որակական բնութագրերի վերաբերյալ։
Տեղեկատվական-վերլուծական տեղեկագրի և հարցաթերթիկի ձևերը և նրանց կազմելու կարգը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոնների N 5 հավելվածով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի N 46 որոշմամբ։
6. Ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ ձևով կարող է ուղղել իր նկատողությունները և առաջարկությունները կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման անցկացման ժամանակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման շրջանակներում նկատողությունները և առաջարկությունները կարող են ուղղվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կամ երրորդ երկրի ցանկացած անձի՝ բիզնես ասոցիացիայի (ազգային, տարածաշրջանային կամ ոլորտային ձեռնարկատիրական միավորման), տնտեսվարող սուբյեկտի (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, ոչ առևտրային կազմակերպության) կամ ֆիզիկական անձի (քաղաքացու) կողմից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ նկատողությունները և առաջարկությունները կարելի է ուղղել երեք եղանակներից ցանկացածով՝
- էլեկտրոնային փոստի միջոցով (հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով),
- թղթե կրիչի վրա՝ նամակն ուղարկելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոստային (119121, ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, շ. 3/5, շին. 1) կամ փաստացի (115114, ք. Մոսկվա, փ. Լետնիկովսկայա, շ. 2, շին. 1, շին. 2.) հասցեով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ նկատողությունները և առաջարկները կարող են ներկայացվել՝
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի՝ ընդհանուր առմամբ կամ նրա առանձին դրույթների վերաբերյալ ազատ տեքստային ձևով շարադրված նկատողությունների և առաջարկությունների տեսքով,
- լրացրած հարցաթերթիկի ձևով, որը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետային կայքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հետ միաժամանակ, հանրային քննարկման անցկացման նպատակների համար դրա հրապարակման ժամանակ։
7. Կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը քան՞ի անգամ պետք է տեղադրվի Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետային կայքում։
Կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը պետք է տեղադրվի Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետային կայքում երեք անգամ՝
- առաջին անգամ՝ հանրային քննարկման անցկացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հրապարակման ժամանակ,
- երկրորդ անգամ՝ հանրային քննարկման արդյունքում լրամշակված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը, եզրակացության նախապատրաստման նպատակով, Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խումբի կողմից քննարկման ուղարկելու ժամանակ,
- երրորդ անգամ՝ կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի լրամշակման (անհրաժեշտության դեպքում) արդյունքներով։