Ֆինանսների վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական առաքելությունըՀանձնաժողովի բյուջեի ձևավորման ու կատարման գործունեությունն է:
Ֆինանսների վարչության մասին հիմնադրույթը հաստատվել է Եվրասիականտնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2012 թվականի ապրիլի 26-ի№122 հրամանով:
Վարչության հիմնական խնդիրներն են.
- Հանձնաժողովի բյուջեի ձևավորումը.
- Հանձնաժողովի բյուջեի կատարումը.
- ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվառման իրականացումը.
- ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվետվության կազմումը:
Խնդիրների լուծման շրջանակներում Վարչությունը կատարում է հետևյալգործառույթները.
- Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղնախապատրաստում է Հանձնաժողովի բյուջեի նախագիծը, Հանձնաժողովի բյուջեումփոփոխությունների նախագիծը.
- իրականացնում է պարզաբանող գրության, հիմնավորված փաստաթղթերի ևհաշվարկների նախապատրաստումը՝ ըստ Հանձնաժողովի բյուջեի նախագծի ծախսերիհոդվածների.
- փոխգործակցում է Կողմերի պետական իշխանության լիազորված մարմինների ևԿողմերի պետական բյուջետային (արտաբյուջետային) հիմնադրամների հետ՝ Վարչությանիրավասության մեջ մտնող հարցերով.
- համակարգում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասով Հանձնաժողովիկառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
- իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի ծախսերի բյուջետային ցուցակի կազմումը ևվարումը.
- ապահովում է Հանձնաժողովի բյուջեի միջոցների ծախսումը՝ Հանձնաժողովի բյուջեիծախսերի բյուջետային ցուցակին համապատասխան.
- իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մոնիտորինգ.
- իրականացնում է ֆինանսական հաշվառման վարումը և ֆինանսականհաշվետվության կազմումը.
- իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասին եռամսյակային ևտարեկան հաշվետվությունների կազմումը.
- իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը և հաշվապահականհաշվետվության կազմումը.
- իրականացնում է հարկային հաշվառման վարումը, հարկային հաշվետվության կազմումնու ներկայացումը՝ Կողմերի օրենսդրություններին համապատասխան.
- մասնակցում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվողմիջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ևՀանձնաժողովի որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
- Հանձնաժողովի Խորհրդի անդամների և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներիհամար նախապատրաստում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվողվերլուծական և տեղեկատվական նյութեր.
- իրականացնում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող՝Հանձնաժողովի ֆինանսատնտեսական պայմանագրերի նախագծերի, դրանց կատարմանմասին փաստաթղթերի ֆինանսական փորձաքննություն.
- պետական բյուջեների ձևավորման և կատարման ֆունկցիաներն ստանձնած՝Կողմերի լիազորված մարմինների կողմից ֆինանսական վերահսկողություն կատարելիսիրականացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանհամակարգում.
- կազմակերպում է գիտահետազոտական, գիտագործնական և այլ աշխատանքներիկատարում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման ու կառավարմանարդյունավետության բարձրացման նպատակով.
- իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:
Վարչությունում ձևավորվել է հինգ բաժին.
-
ֆինանսական փորձաքննության և պայմանագրային աշխատանքի բաժին.
- բյուջեի պլանավորման և ֆինանսավորման բաժին.
-
հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին.
-
բյուջեի կատարման մոնիտորինգի բաժին.
-
աշխատանքի վարձատրության և անձնակազմի հետ աշխատանքի բաժին.