Ներքին շուկաների գործունեության վարչությունը (այսուհետ՝Վարչություն) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կառուցվածքային ստորաբաժանումն է, որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ներքին շուկայի գործունեության ոլորտում։

Վարչության մասին հիմնադրույթը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2023 թվականի ապրիլի 25-ի № 108 հրամանով։


Վարչության հիմնական նպատակներն են՝

1) մասնակցությունը միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը, Միության մարմինների այլ նորմատիվ ակտերի նախագծերի մշակմանը` Վարչության իրավասությանը վերապահված մասով.    

2) ներքին շուկայում խոչընդոտների հայտնաբերման և դրանց վերացման մշտադիտարկման մեխանիզմների (ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում նախատեսող մեխանիզմները) ստեղծման առաջարկների մշակում, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմինների, տեղական կառավարման (ինքնակառավարման) մարմինների, գործարար համայնքների, հասարակական միավորումներ, ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների հետ (այսուհետ՝ շահագրգիռ անձինք) փոխգործակցությամբ.    

3) ներքին շուկայում առկա խոչընդոտների հայտնաբերումը և դրանց վերացման մշտադիտարկումը սույն կետի 2-րդ ենթակետում նշված մեխանիզմների օգտագործմամբ.    

4) շահագրգիռ կողմերի հետ համատեղ ներքին շուկայում հայտնաբերված խոչընդոտների վերացմանը, կրճատմանը և (կամ) նվազագույնի հասցնելուն ուղղված առաջարկների մշակումը.   

5) ներքին շուկայի գործունեության համակարգային խնդիրների լուծման առաջարկների նախապատրաստումը.    

6) ներքին շուկայի գործունեության ոլորտում ռազմավարական բնույթի փաստաթղթերի մշակումը.

7) ներքին շուկայի զարգացման վերլուծություն և դրա հետագա ռազմավարական զարգացման առաջարկների մշակումը.    

8) ներքին շուկայում առկա խոչընդոտների հայտնաբերման և վերացման հարցերով շահագրգիռ անձանց հետ տեղեկատվության փոխանակման ապահովումը.    

9) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների հետ ներքին շուկայի գործունեության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցություն հաստատելու առաջարկների մշակում.    

10) վեճերի լուծման (հաշտարարության) ընթացակարգերի կատարելագործման առաջարկների մշակում.    


Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) իրականացնում է ներքին շուկայի գործունեության հարցերով նյութերի, Միության մարմինների ակտերի նախագծերի նախապատրաստում Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների քննարկման համար.    

2) իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման և դրանցում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների նախապատրաստում, ապահովում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում, որոնց կարգավորումն ուղղված է ներքին շուկայի անխոչընդոտ գործունեության ապահովմանը.    

3) ձևավորում և վարում է էլեկտրոնային ձևով տեղեկատվական համակարգերը, որոնք թույլ են տալիս շահագրգիռ կողմերի հետ համատեղ խոչընդոտների մասին տվյալների շտեմարաններ ձևավորել, ապահովում դրանց գործունեությունը և օգտագործումը Հանձնաժողովի և շահագրգիռ անձանց կողմից.    

4) ապահովում է ստացված դիմումների քննարկում խոչընդոտների վերաբերյալ դիմումների քննարկման համար Հանձնաժողովում սահմանած կարգին համապատասխան.    

5) ապահովում է «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեությունը» տեղեկատվական պորտալի (այսուհետ՝ տեղեկատվական պորտալ) վարում, որը տնտեսական գործունեության սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս Հանձնաժողովին հաղորդելու խոչընդոտների մասին տեղեկությունը;    

6) անհրաժեշտության դեպքում մշակում և կիրառում է ներքին շուկայի վերլուծության գործիքներ.

7) իրականացնում է ներքին շուկայի գործունեության մշտադիտարկում խոչընդոտների բացահայտման նպատակով.    

8) իրականացնում է ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման աշխատանքները կանոնակարգող Միության մարմինների ակտերի նախագծերի և դրանց կատարելագործման առաջարկների նախապատրաստում.    

9) նախապատրաստում է եզրակացություններ ներքին շուկայում խոչընդոտների նշանների առկայության կամ բացակայության վերաբերյալ՝ անդամ պետությունների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց հետ փոխգործակցելով.    

10) իրականացնում է ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը՝ ներքին շուկայի գործունեության մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվության հիման վրա, այդ թվում ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների («ճանապարհային քարտեզների») պլանների մշակման ուղղությամբ՝ շահագրգիռ անձանց հետ փոխգործակցությամբ:    

11) կանոնակարգում է ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված՝ միջոցառումների («ճանապարհային քարտեզների») պլաններով նախատեսված միջոցառումների իրականացումը և իրագործում դրանց մշտադիտարկումը.    

12) իրականացնում է ներքին շուկայի գործունեության համակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի նախապատրաստում.    

13) մշակում է սկզբունքներ, մեթոդներ, մեխանիզմներ, ինչպես նաև ձևավորում է նորմատիվային բազա՝ ներքին շուկայի գործունեության ապահովման, ինչպես նաև ներքին շուկայում խոչընդոտների գոյության կոնկրետ փաստերի (դեպքերի) բացահայտման ժամանակ առաջացող վեճերի լուծման (հաշտարարության) համար.    

14) իրականացնում է նյութերի նախապատրաստում՝ խորհրդատվությունների և բանակցությունների անցկացման, ինչպես նաև Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված այլ եղանակներով սույն կետի 13-րդ ենթակետում նշված վեճերը մինչդատական կարգով լուծելու համար.    

15) ապահովում է ներքին շուկայի գործունեության ոլորտում ռազմավարական բնույթի փաստաթղթերի մշակում.    

16) իրականացնում է ներքին շուկայի գործունեության և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման հետ կապված հարցերով անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման, ներդաշնակեցման և (կամ) միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.    

17) ապահովում է անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ հանձնարարականների մշակում.    

18) ապահովում է Վարչության իրավասությանը վերապահված հարցերով անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին տեղեկատվական և պարզաբանման աշխատանքների իրականացումը.    

19) մասնակցում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման և Վարչության իրավասությանը վերապահված հարցերով՝ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության ընթացակարգի անցկացմանը.    

20) իրականացնում է Միության ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի ապահովման առաջարկների նախապատրաստում.   

21) իրականացնում է անդամ պետությունների կողմից Պայմանագրի, միջազգային պայմանագրերի և Միության իրավունքը կազմող ակտերի դրույթների կատարման մշտադիտարկում, ինչպես նաև Պայմանագրի, միջազգային պայմանագրերի և Միության իրավունքը կազմող ակտերի դրույթներին անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համապատասխանության մշտադիտարկում ինքնուրույն նախաձեռնողական կարգով խոչընդոտները հայտնաբերելու նպատակով կամ անդամ պետություններից, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված՝ խոչընդոտների վերաբերյալ առկա տեղեկությունների կապակցությամբ.    

22) իրականացնում է հայտնաբերված խոչընդոտների մասին անդամ պետություններին ծանուցելու համար առաջարկների նախապատրաստում և իրականացնում դրանց վերացմանն ուղղված գործողությունների մշտադիտարկում.    

23) անհրաժեշտ տեղեկատվության առկայության դեպքում իրականացնում է խոչընդոտների տնտեսական ազդեցության վերլուծություն.    

24) իրականացնում է Միության մարմինների նիստերում քննարկելու համար Վարչության գործունեության ուղղություններին առնչվող հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական նյութերի նախապատրաստում.    

25) ապահովում է խոչընդոտների վերացման մասին շահագրգռված անձանց տեղեկացումը.    

26) իրականացնում է խորհրդատվական մարմինների ստեղծման մասին առաջարկությունների նախապատրաստում.    

27) իրականացնում է Վարչության իրավասությանը վերապահված հարցերով խորհրդատվական մարմնի (մարմինների) գործունեության կազմակերպական ապահովում.    

28) ներկայացնում առաջարկություններ Վարչության իրավասությանը վերապահված հարցերով Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանի մեջ ընդգրկելու համար.    

29) վերլուծության տարբեր մեթոդների (հետազոտությունների, հարցումների, հսկիչ գնումների մեխանիզմի և այլ մեթոդների) կիրառմամբ կազմակերպում է խոչընդոտների բացահայտման հարցերով գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը.    

30) իրականացնում է փոխգործակցություն Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ՝ Վարչության իրավասությանը վերապահված հարցերով.    

31) մասնակցում է Վարչության իրավասությանը վերապահված հարցերով գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանը և աշխատանքին.    

32) իրականացնում է Հանձնաժողովի Կոլեգիայի և Հանձնաժողովի Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացվելիք վերլուծական և տեղեկատվական նյութերի նախապատրաստում.    

33) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության սահմաններում:    


Վարչությունում ձևավորված է չորս բաժին՝

• մշտադիտարկման և տեղեկատվական փոխգործակցության բաժին.

• ներքին շուկաների պլանավորման և գործունեության վերլուծությանբաժին.    

• փորձաքննության և հաշտարարության բաժին.    

• ներքին շուկայի ռազմավարական զարգացման բաժին: