Փորձաքննության և հաշտարարության բաժին

Հեռ.՝ + 7 (495) 669-24-00


Սավոստյան Սերգեյ Վալերիի՝ բաժնի վարիչ, լրաց. 58-30

Վինոգրադովա Սվետլանա Անատոլիի՝ բաժնի պետի տեղակալ, լրաց. 58-36

Ռոմանովա Մարինա Եվգենիի՝ բաժնի պետի տեղակալ, լրաց. 58-45


Ղազարյան Մհեր Սերգեյի՝ խորհրդական, լրաց. 58-37

Պանկով Սերգեյ Սերգեյի՝ խորհրդական, լրաց. 58-34

Մամիտովա Ակմաանայ՝ խորհրդատու, լրաց. 58-28

Ֆեդորիսչևա Նինա Ալեքսեյի՝ գլխավոր մասնագետ-փորձագետ, լրաց. 58- 35

Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) իրականացնում է արգելքների նշանների առկայության վերաբերյալ մշտադիտարկման և դիմումների քննարկման արդյունքների փորձաքննություն.

2) աշխատանքներ է կատարում արգելքների հայտնաբերման և վերացված ճանաչելու ուղղությամբ.

3) ապահովում է արգելքների գրանցամատյանի ձևավորման և վարման աշխատանքները.

4) մասնակցում է արգելքների հետ աշխատանքի մեթոդաբանական հիմքերի մշակմանը.

5) ապահովում է արգելքների վերացման մասին շահագրգիռ անձանց տեղեկացումը.

6) կատարում է որակավորված արգելքների վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ընդունված որոշումների մշտադիտարկում.

7) մասնակցում է ներքին շուկայի գործունեության ապահովման, ինչպես նաև ներքին շուկայում խոչընդոտների առկայության կոնկրետ փաստերի (դեպքերի) բացահայտման դեպքում ծագող վեճերի լուծման (հաշտարարության) համար նորմատիվ բազայի ձևավորմանը.

8) ապահովում է Վարչության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից Միության Դատարան դիմելու համար նյութերի նախապատրաստումը.

9) իրականացնում է բաժնի իրավասությանը վերապահված հարցերով փոխգործակցությունը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ: