Արարողակարգային և կազմակերպչական ապահովման վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումն է:

Վարչության հիմնական խնդիրներն են.

  • Բարձրագույն խորհրդի, Հանձնաժողովի Խորհրդի, Հանձնաժողովի Կոլեգիայի նիստերի, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և անդամների մասնակցությամբ միջոցառումների արարողակարգային ապահովում, Կոլեգիայի անդամների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վարչությունների աշխատակիցների գործուղման կարգի ու պայմանների մասին հիմնադրույթի համաձայն՝ Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի աշխատակիցների գործուղումների ապահովում, ինչպես նաև Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների հետ հանդիպումների համար ժամանող պատվիրակությունների ընդունելության արարողակարգային ապահովում.
  • Բարձրագույն խորհրդի, Հանձնաժողովի Խորհրդի և  Հանձնաժողովի Կոլեգիայի նիստերի, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմակերպչական ապահովում.
  • Հանձնաժողովի ղեկավարության և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության փաստաթղթային և տեխնիկական ապահովում.
  • Հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագրի անդամ պետությունների տնտեսությունների զարգացման սոցիալ-տնտեսական վերլուծություն և կանխատեսում.
  • Անդամ պետությունների տարածքում գիտատեխնիկական զարգացման ոլորտում Հանձնաժողովի քաղաքականության իրագործման վերաբերյալ առաջարկությունների ձևավորում.
  • պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում Հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տեղակայման աշխատանքների պլանավորում և իրականացում, Հանձնաժողովի գործունեության հարցերի շուրջ զանգվածային լրատվամիջոցների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, միջազգային կազմակերպությունների, առևտրային կառույցների հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների հետ փոխգործակցություն, զանգվածային լրատվամիջոցների հետ Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների փոխգործակցության կազմակերպում, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահին և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու համար բաց աղբյուրների հիման վրա տեղեկատվական-վերլուծական գործունեության պլանավորում և իրականացում. 
  • հրատարակչական գործունեության, պաշտոնական կայքի մշակման ու զարգացման, կոնֆերանսների, կլոր սեղանների և այլ հանրային միջոցառումների կազմակերպման հետ կապված հաղորդակցական նախագծերի իրականացման միջոցով Հանձնաժողովի գործունեության մասին օբյեկտիվ պատկերացման ձևավորում, Հանձնաժողովի գործունեության ուղեկցում ձայնային, լուսանկարչական նյութերի, տեսանյութերի մշակման մասով, Հանձնաժողովին առնչվող տպագրական նյութերի, մուլտիմեդիական արտադրանքի և նյութական օբյեկտների նախապատրաստման ու արտադրության ժամանակ միասնական ոճային մոտեցումների ու լուծումների ապահովման նպատակով Հանձնաժողովի ֆիրմային ոճի մշակում, ներդնում և օգտագործման վերահսկողություն. ինչպես նաև այլ հաղորդակցական ձևաչափերով:
  • Հանձնաժողովի ներկայացուցչական ֆունկցիաների ապահովում Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում:

Վարչությունում ձևավորվել են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները.​

  • Փլանավորման և հսկողության համահավաք բաժին
  • Կազմակերպչական ապահովման բաժին
  • Տեղեկատվական ապահովման բաժին
  • Գործավարության իրականացման և հսկողության բաժին
  • Արարողակարգային ապահովման բաժին
  • Վարչություն վերլուծական աջակցության
  • Վիզային աջակցության և լեզվական հաղորդակցության բաժին
 

​​