25.10.2017: Հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի իրականացման միջոցառումների 2018-2020 թվականների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)
29.09.2017:ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) կայացել է Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը, որտեղ տրանսպորտի երեք տեսակների մասով հավանություն են տվել ՀՏՔՀՈՒ իրագործման «ճանապարհային քարտեզը»
14.08.2017: Հաստատվել է օդային տրանսպորտի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի իրականացման միջոցառումների 2018-2020 թվականների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)
09.08.2017: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ Իսիկ - Կուլի մարզում (Ղրղզական Հանրապետություն) կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի նախարարների 8-րդ խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են «ճանապարհային քարտեզի» նախագծի՝ տրանսպորտային ծառայությունների հիմնական ծավալը կազմող՝ բեռների ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր։
08.06.2017: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի նախարարների 7-րդ խորհրդակցությունը, որտեղ հավանություն է տրվել օդային հաղորդակցության ազատականացմանը