Իմանալիև Դանիար Շարշենբեկովիչ

Կենսագրություն

Ծնվել է 1980 թվականի ապրիլի 21-ին ք. Բիշքեկում, Ղրղզստանի Հանրապետություն։

2003 թ. ավարտել է Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը «Ձեռնարկությունների տնտեսություն» մասնագիտությամբ, ք. Բիշքեկ, Ղրղզստան

2012 թ. ավարտել է Ռիցումեյկան համալսարանը «Տնտեսական զարգացում» մասնագիտությամբ, ք. Կիոտո, Ճապոնիա

2004 թ. որպես I-ին կատեգորիայի մասնագետ աշխատել է Գիտության և մտավոր սեփականության պետական գործակալությանն առընթեր Նորարարական տեխնոլոգիաների պետական կենտրոնում (ՂրղզՊատենտ)։

2004-2006 թթ.՝ Ժ․ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի Երիտասարդության հարցերով կոմիտեի համակարգող։

2006-2009 թթ.՝ միջնաժամկետ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ ՂՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում։

2009 թ.՝ ՂՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ՊՄԳ նախագծերի ֆիսկալ ռիսկերի կառավարման սեկտորի վարիչ։

2009-2010 թթ.՝ Զարգացման, ներդրումների և նորարարությունների կենտրոնական գործակալության Բյուջետային ծառայության փորձագետ։

2012-2014 թթ.՝ ՂՀ Կառավարության աշխատակազմի տարածաշրջանային զարգացման, տրանսպորտի, շինարարության և հաղորդակցությունների բաժնի փորձագետ։

2014-2015 թթ.՝ ՂՀ Կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և ներդրումների բաժնի ինտեգրման գործընթացների և մակրոտնտեսության սեկտորի վարիչ։ 

2015-2018 թթ.՝ ՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2018 թ.՝ ՂՀ Կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և ներդրումների բաժնի վարիչ։

2018-2021 թթ.՝ ՂՀ Նախագահի աշխատակազմի ռազմավարական զարգացման, էկոնոմիկայի և ֆինանսների բաժնի վարիչ։

2021 թ. փետրվարից մինչև 2021 թվականի հոկտեմբերը՝ ՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

2021 թ. նոյեմբերի 10-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն։