Թալգաթ Ամանգելդիի Մոմիշևը

Կենսագրություն

Թալգաթ Ամանգելդիի Մոմիշևը ծնվել է 1968 թվականին Շչուչինսկում (Ղազախստան):

1990 թվականին ավարտել է Ժամբիլի հիդրոմելիորատիվ շինարարական ինստիտուտը, 2001 թվականին՝ Ալմաթիի տնտեսագիտության և վիճակագրության ինստիտուտը։

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին՝ որպես Ժամբիլի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման կենտրոնի բաժնի պետ, այնուհետև դարձել է այդ կենտրոնի ղեկավարի տեղակալ։

2000-2003 թվականներին՝ «Չափագիտություն» ՀՊՁ Ալմաթիի մասնաճյուղի տնօրեն:

2003-2005 թվականներին՝ «Կազսերտիկո» ՊԳԱԿ» ՀՊՁ տնօրենի առաջին տեղակալ, Աստանայի «Փորձաքննությունների և հավաստագրման ազգային կենտրոն» ԲԸ արտադրական վարչության պետ:

2005-2010 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահի տեղակալ:

2010-2014 թվականներին ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության նավթի և գազի նախարարության նավթագազային համալիրի պետական տեսչության կոմիտեն։ Այնուհետև աշխատել է որպես նույն Նախարարության նավթագազային համալիրի բնապահպանական կարգավորման, պետական տեսչության կոմիտեի նախագահ։

2017-2018 թվականներին եղել է Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետական տեսուչ։

2018-2019 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Ժամբիլի մարզի Ակիմի տեղակալ։

2019-2021 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պատասխանատու քարտուղար, Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:

2021-2023 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության բնապահպանության, երկրաբանության և բնական պաշարների փոխնախարար։

2023 թվականից մինչև 2024 թվականի հուլիսը ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի հավատարմագրման ազգային կենտրոնը։

2024 թվականի հուլիսի 18-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն։