Կենսագրություն

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 21-ին։

Ավարտել է Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիան «տնտեսագետ-գուղատնտեսական արտադրության կազմակերպիչ» մասնագիտությամբ, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «տնտեսագետ-մենեջեր» մասնագիտությամբ, Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան՝ «պետական կառավարման ոլորտում մասնագետ» մասնագիտությամբ։

Աշխատել է տարբեր պաշտոններում Վիտեբսկի էներգահամակարգում, գլխավորել է Բելառուսի Հանրապետության Ֆինանսների նախարարության Մոգիլյովի շրջանի Գլխավոր վարչությունը, երկար ժամանակ հանդիսացել է Մոգիլյովի մարզի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։

2020 թվականին Վիկտոր Նեկրաշևիչն աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

2020 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործերի կառավարման վարչության տնօրեն։