Տարասկին Վլադիմիր Իվանովիչ​​

Կենսագրություն

Ծննդյան թիվ՝ 25 նոյեմբերի 1968 թվական։ Ծննդավայրը՝ Վորոնեժի մարզ։

Կրթությունը՝ բարձրագույն իրավաբանական, իրավունքի մագիստրոս։

 Ավարտել է՝

1987 թ.՝ Վորոնեժի իրավաբանական տեխնիկումը,

1995 թ.՝ Տվերի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,

1997 թ.՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Մասնավոր իրավունքի հետազոտական կենտրոնի Մասնավոր իրավունքի ռուսական դպրոցը (ինստիտուտը)։

1987-ից մինչև 1989 թթ․՝ ծառայել է Խորհրդային Բանակում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980 թվականին։ 1989-ից մինչև 1999 թվականը որպես իրավաբան աշխատել է դաշնային և տարածաշրջանային մակարդակով գործադիր իշխանության մարմիններում, առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև որպես քննիչ՝ ներքին գործերի մարմիններում։

1999-ից մինչև 2003 թվականը՝

Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի նախարարության (2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության Գույքային հարաբերությունների նախարարություն) Իրավական ապահովման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

2003-ից 2004 թվական

Ռուսաստանի Դաշնության Գույքային հարաբերությունների նախարարության Իրավական ապահովման վարչության ղեկավար

2004-ից 2008 թվականը՝

Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և էներգետիկայի նախարարության Իրավական հարաբերությունների վարչության տնօրեն (2007 թ․-ից՝ Իրավաբանական վարչության տնօրեն)

2008-ից 2012 թվականը՝

Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության Իրավաբանական վարչության տնօրեն

2012 թվականից մինչ օրս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Իրավական վարչության տնօրեն։