Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու, 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի (այսուհետ՝ ԵԱՏՄ Գործարար խորհուրդ) ստեղծման նախաձեռնությամբ։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ստեղծման գաղափարը միաձայն հավանության է արժանցվել ԵԱՏՄ երկրների խոշորագույն բիզնես-ասոցիացիաների կողմից, ինչը նաև հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսաղազախական բիզնես համայնքի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի 2015 թ. ապրիլի 2-ին կայացած հինգերորդ նիստին։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը 2015 թվականի մայիսի 21-ին Աստանայի 8-րդ տնտեսական համաժողովի անցկացման ընթացքում ստորագրել են հետևյալ Կողմերը՝
- Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների ազգային պալատը.
- Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը.
- Բելառուսի Հանրապետության «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնակցություն» ոչ առևտրային կազմակերպությունների միությունը.
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը.
- Ղրղզստանի ձեռնարկատերերի միությունը։
ԵԱՏՄ Գործարար խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման և համագործակցության արդիական հարցերի շուրջ միասնական դիրքորոշման մշակման և ԵԱՏՄ շրջանակներում միասնական տնտեսական տարածքի ձևավորման նպատակով։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին Համաձայնագրին համապատասխան՝ Գործարար խորհուրդը հանդիսանում է Բելառուսա-Ղազախա-Ռուսական բիզնես երկխոսության իրավահաջորդը։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության 2015 թվականի նոյեմբերի 26-ին Մինսկ քաղաքում կայացած առաջին նիստի արդյունքներով Գործարար խորհրդի նախագահությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին հուշագրի նախագծին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսա-Ղազախա-Ռուսական բիզնես երկխոսության միջև փոխգործակցության մասին հուշագրին փոխարինելու եկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին հուշագիրը հավանություն է ստացել Հանձնաժողովի կոլեգիայի 2016 թ. փետրվարի 9-ի N 14 կարգադրությամբ և ստորագրվել է Աստանա քաղաքում 2016 թ. մայիսի 24-ին։
Հուշագրին համապատասխան, ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի (այսուհետ՝ Խորհրդատվական խորհուրդ) շրջանակներում։
Խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին որոշումը ԵՏՀ կոլեգիայի կողմից ընդունվել է 2016 թ. հոկտեմբերի 25-ին։ Հաստատվել է Խորհրդատվական խորհրդի մասին հիմնադրույթը։
Խորհրդատվական խորհուրդը խորհրդատվական մարմին է, որն ապահովում է ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունների և հեռանկարների որոշման հարցերի շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի փոխգործակցությունը և երկխոսությունը։
Խորհրդատվական խորհուրդն ապահովում է փոխգործակցությունը հետևյալ ոլորտներում՝
ա) ինտեգրացիայի զարգացում և մակրոտնտեսություն.
բ) ձեռնարկատիրական գործունեության զարգացում.
գ) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա).
դ) արդյունաբերություն.
ե) ագրոարդյունաբերական համալիր.
զ) փոխադարձ և արտաքին առևտուր.
է) տեխնիկական կարգավորում.
ը) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ.
թ) մաքսային կարգավորում.
ժ) էներգետիկա.
ժա) բնական մենաշնորհներ.
ժբ) տրանսպորտ և փոխադրումներ.
ժգ) աշխատանքային միգրացիա և միգրացիոն քաղաքականություն, սոցիալական, կենսաթոշակային և բժշկական ապահովություն, կրթություն և Միության անդամ պետությունների աշխատավորների մասնագիտական գործունեություն.
ժդ) մրցակցության զարգացում և հակամենաշնորհային կարգավորում.
ժե) մտավոր սեփականություն.
ժձ) տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և տեղեկատվական փոխգործակցություն.
ժէ) թվային տարածքի զարգացում և թվային տնտեսության վերափոխում.
ժը) ներքին շուկաների գործունեության շրջանակներում արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացում.
ժթ) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն.
իա) Հուշագրի կողմերի իրավասության շրջանակներում այլ ոլորտներ։
Մուտք Խորհր դատվական խորհրդի գրասենյակ
Կոնտակտային տվյալներ՝
Միխնևիչ Սերգեյ Վլադիմիրի, ԵԱՏՄ Գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) միջազգային բազմակողմ համագործակցության և ինտեգրման վարչության գործադիր տնօրեն, էլ. փոստ՝ MikhnevichSV@rspp.ru