Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի մարտի 5-ին ք. Երևանում (Հայաստանի Հանրապետություն)։

Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ և Բրեդֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա)։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին առևտրային ոլորտում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

2002-2008 թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։

2002-2005 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Լեռնարդյունահանող արդյունաբերության վարչության բնական պաշարների օգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ։

2005-2007 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության հետ համագործակցության բաժնի պետի պաշտոնը։

2007-2008 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության պետ։

2008-2011 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության հետ համագործակցության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ։

2011-2015 թթ.՝ նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ։

2015-2019 թթ.՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ։

2019 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է միջկառավարական մի շարք հանձնաժողովների համանախագահ։

2021 թվականի նոյեմբերի 23-ից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։

Ամուսնացած է, ունի դուստր։