Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
10.04.2020

ԵԱՏՄ-ի երկրները նախապատրաստում են անդրսահմանային ինտերնետ-առևտրի համալիր կարգավորման կանոնները

Միջկառավարական խորհուրդն ապրիլի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային է հանձնարարել Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների հետ համատեղ նախապատրաստել ակտեր՝ միջազգային էլեկտրոնային առևտրի ոլորտում ԵԱՏՄ-ի իրավունքի փոփոխությունների մասին։ Ըստ էության, խնդիրը հետևյալն է՝ ձևավորել այդ ոլորտում համալիր իրավական կարգավորման արդյունավետ մեխանիզմներ։ 
Միջկառավարական խորհուրդն ապրիլի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային է հանձնարարել Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների հետ համատեղ նախապատրաստել ակտեր՝ միջազգային էլեկտրոնային առևտրի ոլորտում ԵԱՏՄ-ի իրավունքի փոփոխությունների մասին։ Ըստ էության, խնդիրը հետևյալն է՝ ձևավորել այդ ոլորտում համալիր իրավական կարգավորման արդյունավետ մեխանիզմներ։  Խոսքը վերաբերում է արտասահմանյան ինտերնետային հարթակներում ձեռք բերվող և ֆիզիկական ու իրավաբանական անձանց հասցեով ներկրվող ապրանքներն առանձին կատեգորիայում դասակարգմանը և դրանց նկատմամբ մի շարք առանձնահատկություններ սահմանելուն։  Դրանք կապված են այդպիսի ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային վարչարարության, մաքսատուրքերի և հարկերի, ոչ սակագնային, տեխնիկական և այլ կարգավորման միջոցների կիրառման հետ։  Քննարկվում է Միությունում էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտի ներդրման հնարավորությունը։  Այդպիսի ինստիտուտի ներդրման հիմնական նպատակներից նշվում է, օրինակ, պարզեցված և հարմարավետ մաքսային վարչարարության հաստատումը։ Այսինքն, մաքսային մարմինները կկարողանան աշխատել, ըստ էության, «միասնական պատուհանի» ռեժիմում՝ որ թե մասնավոր անձանց և ընկերությունների բազմության, այլ մեկ, կամ, հնարավոր է, մի քանի լիազորված անձանց հետ, որոնք օժտված կլինեն հայտարարագրերի ներկայացման, ստացողների անունից մաքսատուրքերի և հարկերի վճարման իրավունքով, պատասխանատվություն կկրեն հայտարարագրվող ապրանքների համար։ Նշենք, որ Միության պետությունների ներկայացուցիչները դեռ չեն մշակել համաձայնեցված կարծիք մի շարք առանցքային ուղղությունների վերաբերյալ։ Դա դժվարացնում է դետալների, այսինքն՝ էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման առանձնահատկությունների, ինչպես նաև ապրանքների անմաքս ներկրման շեմերի քննարկումը։ Մասնավորապես, պահանջվում է ձևավորել հինական չափորոշիչները, որոնցով կարող են տարբերակվել ինտերնետ-խանութներում ձեռք բերվող ապրանքները՝ մասնավոր անձանց միջև փոխանցվող առաքույթներից։    Արտաքին առևտրի ավանդական սխեման թույլ է տալիս ապրանքային հոսքերի կոնսոլիդացման շնորհիվ կանոնավորել ինչպես մաքսային սահմանով ապրանքների բուն տեղափոխումը, այնպես էլ դրանց մաքսային արժեքի վերահսկողությունը, մաքսային և հարկային վճարների գանձումը, ոչ սակագնային միջոցների իրականացումը և, ի հարկ է, ներկրվող ապրանքների սերտիֆիկացումը։ Իսկ ինտերնետային առևտուրը, սակայն, ենթադրում է, որ սպառողը ինտերնետ-հարթակի միջոցով ապրանքները ընտրում և գնում է անմիջապես արտասահմանյան արտադրողից։ Արդյունքում մատակարարումների ավանդական շղթաները փլուզվում են՝ չկան մեծածախ վաճառողներ և գնորդներ, իսկ միլիոնավոր վերջնական գնորդները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, փոխգործակցում են միլիոնավոր արտադրողների հետ։  Դեռ մի քանի տարի առաջ այս երևույթն այսպիսի զանգվածային բնույթ չէր կրում, ուստի տեղավորվում էր գոյություն ունեցող մաքսային կանոնների շրջանակներում, այսինքն, ֆիզիկական անձանց համար անմաքս շեմի սահմաններում ձևակերպման պարզեցված կարգի մեջ, ընդ որում՝ առանց ոչ սակագնային միջոցների պահպանման։   Այսօր ինտերնետային առևտուրը հասել է այնպիսի ծավալների, որ, ԵԱՏՄ-ի քաղաքացիների համար աներկբայելի առավելություններից բացի, գոյացել են նաև ակնհայտ մինուսներ։ Առաջացել է, մասնավորապես, տարբեր ոլորտներում հասարակական շահերին ուղղված սպառնալիք. սովորական առևտրի կրճատման պատճառով կրճատվում է հարկման բազան, շահույթի կենտրոնները տեղափոխվում են այն երկրներ, որտեղ գրանցված են առևտրային ինտերնետ-հարթակների մայր ընկերությունները, փակվում են խանութները և վերանում են աշխատատեղերը, անմաքս ներմուծվող արտադրանքը Միության ներսում արտադրվող ապրանքների հետ մրցակցելիս, ձեռք է բերում ոչ բարեխիղճ մրցակցային առավելություններ, աստիճանաբար աճում են քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանն ուղղված սպառնալիքները՝ սերտիֆիկացման և այլ սահմանափակումների փաստացի բացակայության պատճառով։ Այսպիսով, արտաքին առևտրի նոր հատվածն ունի նաև նոր, համալիր իրավական կարգավորման կարիք։   Համապատասխան մեխանիզմների ստեղծման համար Միջկառավարական խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել է ԵԱՏՄ-ի պետությունների կառավարությունների հետ համատեղ ձևավորել անդրսահմանային էլեկտրոնային առևտրի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։ Այն գլխավորելու է ԵՏՀ-ի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ ​