Նորություններ

16.04.2021 (Обновлено: 07.10.2021 16:32)

Միխայիլ Մյասնիկովիչ. «Տնտեսական աճի համար ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է միմյանց փոխադարձ լրացնելով և աջակցելով ամրապնդել վստահությունը և համագործակցությունը»

Թե ինչպես ինտեգրումային գործընթացների ուժեղացման միջոցով միջնաժամկետ հեռանկարում հասնել գլոբալ տնտեսության պայմաններում Եվրասիական տնտեսական միության պետությունների առաջանցիկ զարգացման նպատակներին և մրցունակության բարձրացմանը պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Մյասնիկովիչը ապրիլի 15-ին «Տնտեսության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանում ուսանողների, ասպիրանտների և գիտաակադեմիական համայնքի համար դասախոսության ընթացքում։ Միջոցառումն անցկացվել է տնտեսության և հասարակության զարգացման խնդիրներին նվիրված XXII-րդ ապրիլյան միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում։  

Թե ինչպես ինտեգրումային գործընթացների ուժեղացման միջոցով միջնաժամկետ հեռանկարում հասնել գլոբալ տնտեսության պայմաններում Եվրասիական տնտեսական միության պետությունների առաջանցիկ զարգացման նպատակներին և մրցունակության բարձրացմանը պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Մյասնիկովիչը ապրիլի 15-ին «Տնտեսության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանում ուսանողների, ասպիրանտների և գիտաակադեմիական համայնքի համար դասախոսության ընթացքում։ Միջոցառումն անցկացվել է տնտեսության և հասարակության զարգացման խնդիրներին նվիրված XXII-րդ ապրիլյան միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում։  

Անցած 2020 թվականը լուրջ ճշգրտումներ է կատարել համաշխարհային զարգացման տրամաբանության մեջ։ Անցած տարվա համաշխարհային տնտեսական ճգնաժամը պայմանավորված է տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կացութաձևերի փոփոխությամբ։ Համավարակը միայն արագացրել է բացասական գործընթացները։ Դրանց հիմքում ընկած է 2014-2019 թթ. երկարատև լճացումը, ռազմավարական որոշումների բազմամյա հետաձգումը, էներգետիկական շուկաների անբարենպաստ պայմանները։ ԱՄՀ գնահատմամբ, համաշխարհային ՀՆԱ-ի նվազումը 2020 թվականին գտնվում է 3,5%-ի սահմաններում։

Համավարակը և ճգնաժամը սրել են նաև մի շարք այլ խնդիրներ՝ հովանավորչության ավելացումը և բազմակողմ առևտրային համակարգի ճգնաժամը, երկարաժամկետ պարտավորություններից միակողմանի հրաժարվելը, աշխարհի առաջատար տնտեսությունների՝ համագործակցական օրակարգից առանձին զարգացմանը անցում կատարելու ձգտումը։

«Կարծում եմ, որ ամբողջ վերը նշվածը՝ դա քայլ է դեպի հետ, – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ – Ստեղծվող իրավիճակում զարգացման առավել արդյունավետ ուղիներից մեկն է հանդիսանում տարածաշրջանային ինտեգրացիայի խորացումը և դրա հիման վրա տնտեսական հարաբերությունների անկար ճարտարապետության ստեղծումը։

Իր ստեղծման պահից անցած վեցամյա ժամանակահատվածի ընթացքում ԵԱՏՄ-ն անցել է իր զարգացման մեջ նշանակալի փուլը, կայացել է որպես Միության երկրների տնտեսական մոդելի անբաժանելի տարր և մաս է կազմել համաշխարհային տնտեսության ճարտարապետությանը։ ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի ծավալը առաջին հինգ տարում ավելացել է 21%, 2019 թվականի արդյունքում հասնելով գրեթե 2 տրլն դոլարի։ Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում աճել է 13,2%, այդ թվում՝ գրեթե 15% վերամշակող արդյունաբերության մասով։ Այս ցուցանիշներն ավելի բարձր են, քան, օրինակ, ԵՄ-ում, որտեղ արդյունաբերական արտադրությունն աճել է 5,4%, այդ թվում՝ վերամշակող արդյունաբերությունը՝ 6,1%։ ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն ավելացել է 27,7%։ Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում – 2020» (Doing business) ամենամյա վարկանիշում ԵԱՏՄ-ը զբաղեցնում է 190 տնտեսություններից 29-րդ տեղը, տեղի է ունեցել աճ 12 դիրքով, ընդ որում Ղազախստանը և Ռուսաստանը լավացրել են իրենց դիրքերը 13 և 16 կետով՝ համապատասխանաբար։

Այսօր ԵԱՏՄ-ում գործում է ապրանքների շուկան, զգալի առաջընթաց է գրանցվել ծառայությունների շուկայի ձևավորման մեջ (գործում է 53 հատված), ընդունվել է միասնական Մաքսային օրենսգիրքը, ապահովվում է աշխատավորների տեղաշարժի ազատությունը և սոցիալական երաշխիքները (օրինակ, Կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարին)։ Ընդունվել է 49 միասնական տեխնիկական կանոնակարգ, գործում է 12 000-ից ավել միջազգային ստանդարտ, ինչի շնորհիվ ապրանքների մոտ 85%-ն արդեն սերտիֆիկացվել է միասնական նորմերով։

Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով, 2021 թվականի սկիզբը վատ չի թվում։ Միության երկրների տնտեսության վրա COVID-19 համավարակի բացասական ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, օրինակ՝ Բելառուսում արդյունաբերական արտադրության ծավալը 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների հետ համեմատ ավելացել է 8,3%, Միության պետությունների փոխադարձ առևտրի ծավալը 2021 թվականին՝ 3,3%-ով։  Միջազգային կազմակերպությունների կանխատեսումների համաձայն, 2021 թվականին սպասվում է համաշխարհային տնտեսության ցիկլային վերականգնում։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են կազմել մոտավորապես 3,0%, իսկ 2022 թվականին՝ մինչև 3,9%։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պատմել է կորոնաճգնաժամը նվազագույնին հասցնելու համար Միության մակարդակով ձեռնարկված համակարգված գործողությունների մասին։

«Դա սահմանափակել է վարակի տարածման արագությունը, մենք ապահովել ենք ռեսուրսների, դեղերի և բժշկական արտադրատեսակների կառավարումը, ձգտել ենք ստեղծել պայմաններ արդյունավետ հետճգնաժամային վերականգնման համար։ Հսկայական նշանակություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից կորոնավարակի դեմ բարձր արդյունավետության պատվաստանյութերի մշակումը, դրանց մատակարարումների կազմակերպումը և ԵԱՏՄ երկրներում արտադրությունների տեղայնացումը, ինչը կարող է ծառայել ի շահ միլիոնավոր մարդկանց ինտեգրացիոն համագործակցության դրական օրինակ», – համարում է Միխայիլ Մյասնիկովիչը։

Ինտեգրացիայի զարգացման և Միության նպատակներին հասնելու համար վեկտորների, առանցքային միջոցների և նոր մեխանիզմների որոշման խնդիրը շարադրված է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կողմից 2020 թվականի դեկտեմբերին հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններում։ Ռազմավարություն-2025-ը բացահայտում է Միության մասին 2014 թվականին ստորագրված պայմանագրի ներուժը և զարգացնում է ինտեգրացիայի՝ ԵԱՏՄ-ի համար նոր ոլորտներ։

«Չնայած նրան, որ մեր միությունը տնտեսական է, Ռազմավարությունն ընդգրկել է կրթությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, սպորտը և այլն։  Մենք ենթադրում ենք, որ մեր կողմից մեր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվող գործընթացների նկատմամբ պետք է լինի որոշակի սոցիալական լոյալություն», – ընդգծել է Հանձնաժողովի Կոլեգիայի ղեկավարը։ Վերջերս Հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Ռազմավարության իրագործման միջոցառումների մանրամասն պլանը։

Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով, կորոնավարակից հետո ապրանքային շուկաներում առկա մեծ մրցակցության հետ կապված ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը, փոխադարձ լրացնելով և աջակցելով միմյանց։

«Մենք պետք է մշակենք ինտեգրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորման հարցերը։ Ներկայումս մենք մշակում ենք ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների կողմից համատեղ նախագծերի ֆինանսավորման համար տոկոսադրույքների դրույքաչափերի իջեցման (սուբսիդավորման) գործիքների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ։ Անհրաժեշտ է ստեղծել համատեղ եվրասիական կորպորացիաների և ընկերություններ», – հայտարարել է նա։

Նույն օրը Միխայիլ Մյասնիկովիչը և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնօրեն Յարոսլավ Կուզմինովը ստորագրել են ԵՏՀ-ի և ՏԲԴ-ի միջև համագործակցության ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսվել է երկու տարվա համար և ենթադրում է, այդ թվում, ՏԲԴ ԳՀԻ-ում կթական ծրագրերի համատեղ իրականացում, եվրասիական տնտեսական ինտեգրացիայի գիտական ուղեկցման և դրա զարգացման հետագա վեկտորների որոշման գործընթացներին՝ ուսանողների, ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում, ինչպես նաև համատեղ միջոցառումների կազմակերպում։

Տեղեկանք

Տնտեսության և հասարակության զարգացման խնդիրներին նվիրված ապրիլյան միջազգային գիտական կոնֆերանսը յուրաքանչյուր տարի անցկացվում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի կողմից։ Այդ հարթակը հանդիսանում է երիտասարդ և հեղինակավոր գիտնականների, իշխանության, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հանդիպման վայրը։ Կոնֆերանսին քննարկվում են հասարակական զարգացման արդիական խնդիրները և անցկացվում են հարցերի լայն շրջանակով բանավեճեր։ Այս տարի միջոցառումն անցկացվելու է ապրիլի 13-ից 30-ը։