Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
17.09.2019

ԵԱՏՄ երկրները կարող են միանալ ռազմավարության և կառավարման Global Management Challenge չեմպիոնատին

​Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ռազմավարության և կառավարման Global Management Challenge չեմպիոնատի միջազգային կազմկոմիտեի միջև համագործակցության հարցերը սեպտեմբերի 16-ին քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Global Management Challenge (GMC) գործադիր տնօրեն, SDG – Simuladores e Modelos de Gestão ընկերության գլխավոր տնօրեն Ժուաո Մատոզու Էնրիկեշը։ Հանդիպմանը նաև մասնակցել է ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի (ՌԱՆԽիԳՍ) Կազմակերպական զարգացման և ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանում GMC նախագծի ղեկավար Վյաչեսլավ Շոպտենկոն։ Հանդիպումը կայացել է ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ռազմավարության և կառավարման Global Management Challenge չեմպիոնատի միջազգային կազմկոմիտեի միջև համագործակցության հարցերը սեպտեմբերի 16-ին քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Global Management Challenge (GMC) գործադիր տնօրեն, SDG – Simuladores e Modelos de Gestão ընկերության գլխավոր տնօրեն Ժուաո Մատոզու Էնրիկեշը։ Հանդիպմանը նաև մասնակցել է ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի (ՌԱՆԽիԳՍ) Կազմակերպական զարգացման և ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանում GMC նախագծի ղեկավար Վյաչեսլավ Շոպտենկոն։ Հանդիպումը կայացել է ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։ «Մենք զգալի ուշադրություն ենք հատկացնում եվրասիական էլիտայի ձևավորմանը։ Global Management Challenge-ի հետ մեր Միության անդամ պետությունների համագործակցությունը, միջազգային չեմպիոնատներում հաջողությամբ մասնակցությունը թույլ կտա ԵԱՏՄ երկրների երիտասարդ կառավարող ձեռնարկատերերին բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը, լինել մրցունակ, և նշանակում է՝ նպաստել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը», – նշել է Տիգրան Սարգսյանը։ Այս տարի լրանում է Global Management Challenge-ի 40-ամյակը։ Կազմակերպությունը, որը ներկայացված է 37 երկրում, անցկացնում է ռազմավարության և կառավարման մրցումներ, որոնք միավորում են ուսանողական և կորպորատիվ աշխարհները, հայտնել է Ժուաո Մատոզու Էնրիկեշը։ Ներկայումս Global Management Challenge-ի չեմպիոնատներն անցկացվել են ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանում՝ 2006 թվականից, և այդ ընթացքում մասնակցել է մոտ 70 հազար մարդ։ 2019 թվականին համաշխարհային եզրափակիչն անցկացվել է Եկատերինբուրգում, որտեղ ռուսաստանյան թիմը դարձել է չեմպիոն։ Ընդ որում մրցմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության թիմերը։ Global Management Challenge-ը մտադիր է տարածել մրցումների պրակտիկան նաև Միության մյուս պետությունների վրա։ «Մեր նպատակն է՝ մրցույթին ներգրավել ուսանողներին, կորպորացիաների աշխատակիցներին և ձեռնարկատերերին, որպեսզի մենք ունենանք հաղթանակ տարած թիմեր ԵԱՏՄ յուրաքանչյուր պետությունից։ Այնուհետև նրանք կմասնակցեն Global Management Challenge չեմպիոնատի միջազգային եզրափակիչին, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի։ Մենք նաև պլանավորում ենք կազմակերպել հատուկ մրցումներ եվրասիական երկրների համար, որպեսզի մենք յուրաքանչյուր տարի ունենանք եվրասիական հաղթող», – հայտնել է Ժուաո Մատոզու Էնրիկեշը։ Կողմերը նաև քննարկել են 2020 թվականի հունվարին կայանալիք Գայդարյան համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության լավագույն թիմերի համար առանձին գավաթի անցկացման հնարավորության հարցը։ Ժուաո Մատոզու Էնրիկեշը ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին հրավիրել է մասնակցել տնտեսական ինտեգրմանը նվիրված հատուկ քննարկմանը, որը կայանալու է չեմպիոնատի համաշխարհային ֆինալի բացման շրջանակներում Լիսաբոնում 2020 թվականի մայիսին։ Ինչպես նշել է Վյաչեսլավ Շոպտենկոն, Global Management Challenge-ի կազմակերպիչներն առաջարկել են ՌԱՆԽիԳՍ-ին, որը հանդիսանում է Ռուսաստանում չեմպիոնատի կազմակերպիչը, դառնալ մեթոդական կենտրոն՝ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում անցկացվող չեմպիոնատի համար։ «Մենք արդեն կատարել ենք մի քանի փորձնական «գործողություն», մասնավորապես՝ Եկատերինբուրգում միջազգային ֆինալին մասնակցել են Ղրղզստանի և Բելառուսի թիմերը։ նրանք ներկայացնում էին կորպորատիվ հատվածը և այդ մրցման մեջ հասան բարձր արդյունքների», – պատմել է նա։ Վյաչեսլավ Շոպտենկոն հույս է հայտնել, որ 2019–2020 թվականներին կանցկացվի ոչ միայն լիաչափ ազգային փուլ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրում, այլ նաև աշխարհում առաջին անգամ հատուկ մրցումներ՝ ԵԱՏՄ գավաթը միայն Միության հինգ երկրի միջև։ Նա ենթադրություն է հայտնել այն մասին, որ նման մրցումը կարող է հայտնվել չեմպիոնատի ամենամյա օրացույցում։