24.10.2019
ԵՏՀ-ը և Աֆրիկյան միության Հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման մասին հուշագիր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Աֆրիկյան
միության Հանձնաժողովի (ԱՄՀ) միջև տնտեսական համագործակցության ոլորտում
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 24-ին Սոչիում՝ «Ռուսաստան –
Աֆրիկա» համաժողովի շրջանակներում։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել
են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԱՄՀ նախագահ Մուսա Ֆակի Մահամատը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Աֆրիկյան
միության Հանձնաժողովի (ԱՄՀ) միջև տնտեսական համագործակցության ոլորտում
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 24-ին Սոչիում՝ «Ռուսաստան –
Աֆրիկա» համաժողովի շրջանակներում։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել
են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԱՄՀ նախագահ Մուսա Ֆակի Մահամատը։
Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ, Աֆրիկյան միության նախագահ Աբդել Ֆատահ
Ալ Սիսին։
Կողմերը մտադիր են փոխգործակցել ենթակառուցվածքի և գյուղատնտեսության, առևտրի,
ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման
և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։ Հուշագրին
համապատասխան մշակվելու է համագործակցության համատեղ պլան, որտեղ շեշտադրվելու են
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Աֆրիկայի գործարար շրջանակների համար
միջոցառումները։«Մենք ձգտում ենք փոխգործակցություն հաստատել աֆրիկյան ինտեգրացիոն
միավորումների հետ։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի հետ Աֆրիկայի տարածաշրջանային
կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվել են Աֆրիկայի ինտեգրացիոն
կառույցների և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության
հեռանկարները։ Հենց նոր ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և
Աֆրիկյան միության Հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մտադիր ենք
հետագայում էլ ակտիվ զարգացնել առևտրաներդրումային փոխգործակցությունը», –
փաստաթղթի ստորագրման արդյունքներով հայտարարել է Վլադիմի Պուտինը։ Հուշագրի կնքման գաղափարը Աֆրիկյան միության գործընկերներին ԵՏՀ-ի կողմից առաջարկվել էր 2016 թվականին։ 2019 թվականին հուշագրի
համաձայնեցման գործընթացին հաջողվել է նոր ազդակ հաղորդել առավելապես «ԵԱՏՄ -
Աֆրիկա» կոնֆերանսի, որին մասնակցել են Ռուսաստանում Աֆրիկայի պետությունների
ավելի քան 35 դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Աֆրիկյան միության
Հանձնաժողովի պատվիրակության կողմից ԵՏՀ գլխավոր գրասենյակ կատարած այցի շնորհիվ։
ԵՏՀ հետևողականորեն զարգացնում է երկխոսությունը տարածաշրջանային ինտեգրացիոն
միավորումների, ներառյալ՝ ԱՍԵԱՆ-ի․ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի, Անդյան միության, ինչպես նաև մի շարք պրոֆիլային միջազգային կառույցների հետ։ Աֆրիկյան միության հետ Հուշագիրը հանդիսացել է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ
ԵԱՏՄ-ի միջազգային կապերի զարգացման կարևոր փուլ։Տեղեկանք Աֆրիկյան միությունը՝ միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը
միավորում է Աֆրիկայի 55 պետություն՝ մոտ 1 միլիարդ բնակչությունով։ Աֆրիկյան
միության հանձնաժողովը հանդիսանում է լիազոր մարմին, որը տեղակայված է Եթովպիայի
մայրաքաղաք Ադիս Աբեբայում։Աֆրիկայի պետությունների հետ ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառությունը 2010 թվականից ի
վեր աճել է համարյա 2,7 անգամով և 2018 թվականի արդյունքներով հասել է 21,7 մլրդ
դոլար։ ԵԱՏՄ-ի Աֆրիկա արտահանման 80%-ից ավելին բաժին է ընկնում հինգ երկրի՝ Ալժիրրին,
Եգիպտոսին, Մարոկոյին, Նիգերիային և Թունիսին։Հուշագրերի ձևաչափով ԵՏՀ փոխգործակցում է տասից ավելի երկրի
կառավարությունների, մասնավորապես՝ Չիլիի, Պերուի, Մոնղոլիայի, Սինգապուրի,
Կամբոջայի, Մարոկայի, Հորդանանի, Ֆարերյան կղզիների, Կուբայի, Թաիլանդի,
Բանգլադեշի և Մոլդավիայի, ինչպես նաև Հունաստանի կառավարության հետ՝ հայտարարագրի
ձևաչափով։