Նորություններ

19.08.2022

Օգոստոսի 25-26-ը Իսիկ Կուլում կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողովը

2022 թվականի օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Չոլպոն Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում կկայանա ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի «Քելեչեկ» («Ապագա») երիտասարդական համաժողովը, որն անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։

Համաժողովին կմասնակցի ավելի քան 200 պատվիրակ՝ երիտասարդ ձեռնարկատերեր, պետական ծառայողներ, ստեղծագործ երիտասարդության ներկայացուցիչներ, երիտասարդ դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության երկրներից։

Համաժողովի նպատակն է անդամ պետությունների համագործակցության հետագա զարգացումը և եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացումը։ Համաժողովն նպատակաուղղված է երիտասարդների փոխգործակցության ընդլայնմանը, նախաձեռնությունների իրագործման համար նոր հնարավորությունների ստեղծմանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանրային և մասնագիտական ինքնաիրագործմանը:

Ակնկալվում է, որ համաժողովի առանցքային իրադարձությունը կդառնա պրոֆեսիոնալ երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ։

Երիտասարդական համաժողովի բանախոսների թվում են Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովը, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, Ռուս-Ղրղզական զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Արտյոմ Նովիկովը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Բելառուսի Հանրապետության կրթության փոխնախարար Ալեքսանդր Կադլուբայը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Նատալյա Բոչարովան, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, «Աջակցություն Ռուսաստանին» փոքր և միջին ձեռնարկատիրության համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օմարովը, ՂՀ «Ատամեկեն» ՁԱՊ վարչության նախագահի տեղակալ Թիմուր Ժարկենովը, Եվրասիայի -ողովուրդների գագաթաժողովի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը, ԵԱՏՄ երկրների համալսարանների ռեկտորներ և հասարակական, գործարար և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ։


Ծրագրում նախատեսված են դասընթացներ և վարպետության դասեր երիտասարդ ձեռնարկատերերի համար և հետևյալ սեսիաներ.ի անցկացում՝

- «ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդներ. երիտասարդական կադրային ռեզերվի ձևավորման հեռանկարները»,

- «ԱՊՀ, ԵԱՏՄ և Իրան՝ Եվրասիայում համագործակցության զարգացման պարադիգմներ»,

- «Միջազգային երիտասարդական համագործակցությունը ԱՊՀ-ում. հեռանկարներ երիտասարդության համար»,

- «Տնտեսական ինտեգրման հնարավորությունները ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ձեռնարկատիրության համար»,

- «Վենչուրային ներդրողների, բիզնես աքսելերատորների և բիզնես հրեշտակների դերը ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման գործում»,

- «Երիտասարդություն և նորարարություններ. հմտություններ, մասնագիտություններ, ենթակառուցվածք ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական պոռթկման համար»,

- ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ստեղծագործական արդյունաբերությունները՝ տնտեսության զարգացման շարժիչ ուժը, երիտասարդության աճի կետերը,

- «Եվրասիական երիտասարդությանը միավորող գաղափարներ»,

- «Ինտեգրման սոցիալ-հումանիտար չափումը. ԱՊՀ-ի ընդհանուր գիտակրթական տարածքի հեռանկարները»:


Երիտասարդական համաժողովի տեղեկատվական գործընկերներն են՝

- Ղրղզստանի «Քաբար» ազգային տեղեկատվական գործակալությունը (ՂԱՏԳ)

- SPUTNIK Ղրղզստան տեղեկատվական գործակալությունը և ռադիոն

- Հանրային հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (ՂՀՌԿ)

- Բիրինչի ռադիոն

- 24.kg

- «ՄԻՐ» ՄՀՌԸ

- Արմենպրես ՏԳ

- ԲելՏԱ ՏԳ

- «Խաբար 24» հեռուստաալիքը

- «Կազինֆորմ» ՄՏԳ

Երիտասարդական համաժողովի ճարտարապետությունը