25.09.2019
Տիգրան Սարգսյանը «Եվրասիական շաբաթ»-ին բացել է «ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդի դպրոց»-ը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից պետություններից երիտասարդության ակտիվիստներին և սկսնակ դիվանագետներին միավորող «ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդի դպրոց»-ի անցկացումը դարձել է «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ծրագրի երիտասարդական տրեկի առանցքային մասը։ . Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից պետություններից երիտասարդության ակտիվիստներին և սկսնակ դիվանագետներին միավորող «ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդի դպրոց»-ի անցկացումը դարձել է «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ծրագրի երիտասարդական տրեկի առանցքային մասը։ .
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է համաժողովի համար երիտասարդական օրակարգի բարձր կարևորությունը։
«Գալիս է նոր սերունդ, և մեզ համար կարևոր է գնահատելը, թե այսօրվա երիտասարդությունը իրենից ինչ է ներկայացնում։ Դուք մտածում եք այլ կերպ, դուք այլ կերպ եք ընկալում ինքներդ ձեզ և աշխարհը։ Իսկ մենք պետք է լսենք ձեզ, որպեսզի հասկանանք։ Չէ՞ որ դուք մեր երկրների ապագան եք», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։
ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է ժամանակակից աշխարհի զարգացման մի շարք գլոբալ միտումներ, որոնք երիտասարդությանը հարկավոր է ուսումնասիրել առանձնահատուկ ուշադրությամբ։ Դրանցից մեկն է՝ տեղեկատվական հոսքերի ավելացող ծավալներն ու արագությունն է։
«Ձեր սերունդն ապրելու է շատ բարդ ժամանակներում, երբ փոփոխությունների խտությունը կլինի ֆանտաստիկ։ Դա վերաբերում է ոչ միայն նոր տեխնոլոգիաներին և սարքերին, փոխվում է կյանքի կացութաձևը և նրա արժեքները։ Հիմնականը, որը դուք պետք է սովորեք՝ մտածելու և տեղեկատվության հետ աշխատելու կարողությունն է, որովհետև ցանկացած գիտելիքները արագ հնանում են», – երիտասարդ առաջնորդներին կոչ է արել Տիգրան Սարգսյանը։
Այդքան լուրջ փոփոխությունների պայմաններում բարձրանում է ինտեգրումային գործընթացների, ռազմավարական զարգացման ընդհանուր խնդիրների լուծման համար տարածաշրջանների և պետությունների միավորման դերը։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքերով, աշխարհում արդեն շատերն են հասկացել նման կոոպերացիայի անհրաժեշտությունը, որի հետևանք է դարձել միջազգային մասշտաբի նախագծերի և նախաձեռնությունների ակտիվ զարգացումը։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք, այդ թվում, վերաբերում էին ԵԱՏՄ-ի տարածքում երիտասարդական ձեռնարկատիրական միավորումների ստեղծման և զարգացման, Միության երկրների հետագա մերձեցման և դրան մյուս պետությունների ներգրավման ասպեկտներին, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրումային գործընթացների սոցիալական արդյունքներին։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ Միության երկրների այսօրվա ինտեգրումը կառուցվում է սկզբունքորեն նոր՝ տնտեսական հիմքերի վրա։ «ԵԱՏՄ-ի բազային սկզբունքն է հավասար ներկայացվածությունը։ Մենք բոլորս հավասար ենք կարգավորող նորմատիվային ակտերն ընդունելիս, անկախ բնակչության թվաքանակից և ՀՆԱ-ի ծավալից», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Տեղեկանք
«Եվրասիական շաբաթ» համաժողովը՝ ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵԱՏՄ-ի երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ 2019 թվականին համաժողովը կայանալու է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Բիշքեկ քաղաքում։ Միջոցառման օրակարգը կողմնորոշված է դեպի Միության մասին պայմանագրի հնգամյակի արդյունքների քննարկումը։ «Եվրասիական շաբաթ»-ի ծրագիրը նախատեսում է 20-ից ավելի հարթակների կազմակերպում երեք ուղղություններով՝ ռազմավարական, գործընկերային, երիտասարդական։ Համաժողովին մասնակցելու է 2000-ից ավելի մարդ։
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Եվրասիական շաբաթ»-ի www.eurasianweek.com կայքում։