26.09.2019
Տիգրան Սարգսյան. «Մենք պատմական հնարավորություն ունենք կառուցելու մեր սեփական թվային օրակարգը»
«Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ծրագիրը բացվել է լիագումար նիստով, որը նվիրված էր եվրասիական նախագծի առջև կանգնած մարտահրավերներին և դրա ռազմավարական զարգացման հեռանկարներին։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում եվրասիական թեմային նվիրված խոշորագույն համաժողովը հավաքել է երկու հազարից ավել մասնակիցներ։ «Եվրասիական շաբաթ» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ծրագիրը բացվել է լիագումար նիստով, որը նվիրված էր եվրասիական նախագծի առջև կանգնած մարտահրավերներին և դրա ռազմավարական զարգացման հեռանկարներին։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում եվրասիական թեմային նվիրված խոշորագույն համաժողովը հավաքել է երկու հազարից ավել մասնակիցներ։
Միջոցառման բացմանը հանդես է եկել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը։ Նրա խոսքերով, ԵԱՏՄ-ն արդեն այսօր կարելի է ընկալել որպես եզակի ինտեգրացիոն միավորում, որը դառնում է համաշխարհային տնտեսությունում առանցքային խաղացող։ Ավելի քան 180 միլիոն բնակչությունով, 20 մլն ք/կմ տարածքով այս շուկան դառնում է էլ ավելի գրավիչ, դրա հետ գործընկերային հարաբերություններ պահպանելու ցանկություն ունեն աշխարհի խոշոր երկրները։
«Ընդամենը մեկ օրինակ. Միության արտաքին առևտրի շրջանառությունն անընդհատ աճում է և 2018 թվականի արդյունքում հասել է 491 մլրդ դոլարի։ 2016 թվականի հետ համեմատ տեղի է ունեցել 200 մլրդ-ի աճ։ Մեզ մոտ Ղրղզստանում արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 1,6 մլրդ դոլարով՝ մերի նման կոմպակտ տնտեսության համար դա շատ լավ ցուցանիշ է։ Աճը առկա է նաև մեր գործընկերների մյուս երկրներում», – պատմել է Մուհամեդկալի Աբիլգազիևը։
Քննարկման մոդերատորի դերում հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բանախոսների շարքում էին Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ղրղզստանյան միության նախագահ Դանիլ Իբրաևը։ Քննարկմանը նաև մասնակցել են ԵԱՏՄ-ի մասնակից երկրների խոշոր բիզնես կառույցների և ճյուղային միավորումների ներկայացուցիչներ։
Տիգրան Սարգսյանը նշել է, դուրս գալով արտաքին շուկաներ, ԵԱՏՄ-ի արտադրողները առերեսվում են մյուս երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ աճող մրցակցությանը, այլ նաև ձևավորվող սկզբունքորեն նոր տեխնոլոգիական կացութաձևի, որի մի մասը Միության երկրները կարող են դառնալ միայն համատեղ։
«Մենք պատմական հնարավորություն ունենք կառուցելու մեր սեփական թվային օրակարգը։ Հասկանալ, թե ինչում է մեր առավելությունը և հավակնել նրան, որ Եվրասիական միությունը կարողանա դառնալ գլոբալ խաղացող։ Մենակ մեն ի վիճակի չենք լուծել այդ խնդիրը։ Խոշորագույն անդրազգային կորպորացիաներն արդեն ունեն առավելություն, քանի որ նրանք հավաքել են ահռելի տվյալների բազաներ և դրանց հիման վրա գտնում են առավել օպտիմալ և արագ լուծումները, արդյունքում տրամադրելով իրենց ծառայությունները առավել ցածր գներով։ և այսօր մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք թույլ կտան մեզ միանալ այդ պայքարին»։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ծանրակշիռ գործոն է անդամ պետություններում արտադրվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման համար։ Դրա զարգացումը կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ և տնտեսական ակտիվության հետագա բարձրացման, և մասնակից երկրների ներդրումային գրավչության աճի համար։ ԵԱՏՄ-ին ինտեգրումը շատ հնարավորություններ է բացել մեր երկրի համար ապրանքների, ծառայությունների, աշխատուժի տեղաշարժի հարցերում։ Միությանն անդամակցելը մեզ դրդել է աշխատանք կատարել արտադրանքի արտադրության որակի բարձրացման, ժամանակակից լաբորատորիաների ենթակառուցվածքի ձևավորման, արտաքին սահմաններին անցակետերի արդիականացման ուղղությամբ», – ընդգծել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը։
Մասնակիցները ձևակերպել են առաջարկներ Միության մոտ առաջիկայի տնտեսական օրակարգի վերաբերյալ։ Որպես գործունեության առաջնային ուղղություններ նշվել են թվայնացումը, լոգիստիկան, վարչական արգելքների վերացումը և այլն։
Տեղեկանք
«Եվրասիական շաբաթ» համաժողովը՝ ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵԱՏՄ-ի երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ 2019 թվականին համաժողովը կայանալու է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Բիշքեկ քաղաքում։ Միջոցառման օրակարգը կողմնորոշված է դեպի Միության մասին պայմանագրի հնգամյակի արդյունքների քննարկումը։ «Եվրասիական շաբաթ»-ի ծրագիրը նախատեսում է 20-ից ավելի հարթակների կազմակերպում երեք ուղղություններով՝ ռազմավարական, գործընկերային, երիտասարդական։ Համաժողովին մասնակցելու է 2000-ից ավելի մարդ։