Նորություններ

15.03.2023

Արդիականացվել են ցածր լարման սարքավորումների և տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության տեխնիկական կանոնակարգերի արտադրանքի ցանկերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել այն արտադրանքի ցանկերում, որոնց համար մաքսային հայտարարագրի ներկայացումը ուղեկցվում է «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ:

Արտադրանքի ցանկերը ճշգրտվել են ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի № 90 և 2022 թվականի հունիսի 10-ի № 91 որոշումներով տեխկանոնակարգերում կատարված փոփոխություններին համապատասխան։ Նաև ցանկերում առկա բոլոր տեսակի արտադրանքի համար սահմանվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշանոց ծածկագրեր։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Կոլեգիայի համապատասխան որոշումների պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո: