Նորություններ

21.09.2022 (Обновлено: 03.10.2022 10:21)

ԵՏՀ-ում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկվել են ներկա իրողություններում եվրասիական ինտեգրման զարգացման արդիական հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդին կից ինտեգրման զարգացման հիմնական ուղղություններով աշխատանքային խմբի նիստի ընթացքում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը խոսել է Ռազմավարություն-2025-ի իրականացման առաջին արդյունքների և բիզնեսի համար բացվող հնարավորությունների մասին, այդ թվում՝ պատժամիջոցային ճնշման պայմաններում։

 

«Ընթացիկ իրողությունները հաստատում են Ռազմավարություն-2025-ում ներառված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են ներմուծման փոխարինմանը, ազգային արժույթով հաշվարկների անցնելուն, ենթակառուցվածքների, արդյունաբերական համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ-ում ավելացված արժեքի շղթաների ստեղծմանը և պարենային անվտանգության ապահովմանը։ Տնտեսությունների կայունացման բարձրացման՝ ներկայումս իրականացվող ցանկում առկա շատ միջոցառումներ փոխկապակցված են Ռազմավարություն-2025-ի դրույթների հետ», – ընդգծել է Սերգեյ Գլազևը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Միության արտաքին գործընկերների աշխարհագրության ընդլայնմանը, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության ակտիվացմանը և միջազգային օրակարգի իրականացման գործում գործարար համայնքների մասնակցության կարևորությանը։
ԵՏՀ նախարարը խոսել է մինչև 2035 թվականը Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների նախապատրաստման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին, որոնք նախատեսում են ԵԱՏՄ շրջանակներում ռազմավարական պլանավորման համակարգի ձևավորում։ Փաստաթուղթը սահմանելու է ԵԱՏՄ բոլոր պետությունների համար ընդհանուր՝ երկարաժամկետ տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները՝ ելնելով նրանց մրցակցային առավելությունների ինտեգրումից և հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման օրինաչափությունները:

Սերգեյ Գլազևը գործարար համայնքին առաջարկել է ներգրավվել այս գործին։ Միջոցառման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարար ընկերակցությունները Հանձնաժողով կուղարկեն Ռազմավարություն-2025-ի իրականացման և ընթացիկ պայաններում ու 2025 թվականից հետո Միության զարգացման հարցերի վերաբերյալ արդիականացված առաջարկներ: