«Մենք շատ ենք կարևորում այս փուլը, քանի որ այն կարող է որոշ իմաստով որոշիչ դառնալ։ Մենք հույս ունենք զգալի առաջընթաց գրանցել առանցքային՝ ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման պարամետրերի հարցում, ինչպես նաև համաձայնագրի նախագծի վերջնական տեքստի նախապատրաստման հարցում»,- ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով, այսօր Եվրասիական տնտեսական միությունում մեծ ուշադրություն են դարձնում Եգիպտոսում Ռուսաստանի արդյունաբերական գոտու նախագծին։ Ընդ որում, նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև ԵԱՏՄ այլ պետությունների ընկերություններ։ «Վստահ եմ, որ Բելառուսի, Ղազախստանի և Միության այլ երկրների ձեռնարկությունները ապագայում կդառնան գոտու ռեզիդենտներ», - հայտարարել է Անդրեյ Սլեպնևը։
Եզրափակելով՝ նախարարը հաստատել է իր հետաքրքրվածությունը Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նորանշանակ նախարար Ահմեդ Սամիր Սալեհի հետ մինչև այս տարվա վերջ անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Պայմանավորվեցին բանակցությունների առաջիկա փուլի ավարտին համաձայնեցնել մանրամասները։