Նորություններ

17.06.2022 (Обновлено: 29.06.2022 13:01)

Անդրեյ Սլեպնյովը ՊՄՏՀ-ին հանդիպել է Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի պատվիրակությունների ղեկավարների հետ

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2022-ի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի պատվիրակությունների ղեկավարների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Նևին Գամեյայի, ԱՄԷ-ի արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի հարցերով պետական նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլամի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալիռեզա Փեյման-Փակի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հրատապ հարցեր, ինչպես նաև նախանշել են ազատ առևտրի մասին համաձայնագրերի շուրջ աշխատանքների հետագա քայլերը: