Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարաձգել է ՉԺՀ-ից և Մալայզիայից ծագող չժանգոտվող պողպատից սառնադեֆորմացված անկարան խողովակների հակագնագցման տուրքը մինչև 2024 թվականի մարտի 5-ը ներառյալ։
Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2023 թվականի դեկտեմբերի 11-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2023 թվականի մարտի 6-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։
«ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», - հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում:
ՉԺՀ-ից չժանգոտվող պողպատից սառնադեֆորմացված խողովակների հակագնագցման տուրքը սահմանվել է 2013 թվականին մաքսային արժեքի 19,15%-ի չափով։ 2017 թվականին միջոցի գործողությունը տարածվել է Մալայզիայի վրա, իսկ 2018 թվականին երկարաձգվել ևս հինգ տարով։