Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 11:16)

Արմեն Հարությունյանը Գյուղատնտեսական տեխնոլոգիաների գլոբալ գագաթնաժողովին ներկայացրել է ԵԱՏՄ-ի նախաձեռնությունները ԱԱՀ-ում

Գյուղատնտեսության կայուն զարգացման և Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրում թվային տեխնոլոգիաների կիրառման մասին Բիլբաոյում (Իսպանիա) Food 4 Future միջազգային ցուցահանդեսի լուսանցքներում կայացած Գյուղատնտեսական տեխնոլոգիաների գլոբալ գագաթնաժողովին պատմել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Ելույթի ընթացքում Հանձնաժողովի վարչության տնօրենը ներկայացրել է Միության իրագործվող նախաձեռնությունները՝ ԱԱՀ-ի թվային պլատֆորմի հայեցակարգը, ճշգրիտ հողագործության զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ ԵՏՀ հանձնարարականը, այլընտրանքային պրոտեինների (բուսական մսի) շուկայի ներուժի գնահատումը, ինչպես նաև ակվակուլտուրայի զարգացման վերլուծությունը և դրա կայուն զարգացման նկատմամբ մոտեցումները։

«Մեր կարծիքով, ԱԱՀ-ում թվային տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի արտադրական ծախսերի լավարկմանը, ռեսուրսների ավելի ռացիոնալ օգտագործմանը և ավելացված արժեքի շղթայի արդյունավետության բարձրացմանը, - ընդգծել է Արմեն Հարությունյանը։ - Միջազգային փորձը ցույց է տալիս գյուղական վայրերում ինտերնետի հասանելիության, աքսելեռացիոն ծրագրերի և թվային գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացման, ինչպես նաև պետական ծառայությունների, օրինակ՝ սուբսիդիաների տրամադրման թվայնացման կարևորությունը»։

ԵՏՀ վարչության տնօրենը նաև ծանոթացել է համաշխարհային գյուղատնտեսությունում առաջատար տեխնոլոգիական լուծումներին, հանդիպումներ է անցկացրել միջազգային փորձագետների և ճյուղի ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել է արտասահմանյան լրագրողների հարցերին։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին