Նորություններ

02.05.2024

Արզիբեկ Կոժոշև. «Լոգիստիկ շղթաների գլոբալ փոփոխությունը դարձել է նոր տրանսպորտային ուղիների ստեղծման և զարգացման կատալիզատոր»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ապրիլի 29-30-ը Դուբայում (ԱՄԷ) տեղի ունեցած 10-րդ գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի ընթացքում խոսել է եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և դրանց զարգացման նոր հեռանկարների մասին։

ԵՏՀ նախարարը պատմել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում Հանձնաժողովի աշխատանքի մասին, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, միասնական տրանսպորտային տարածքի ստեղծման առանցքային նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ հաշվի առնելով նոր իրացման շուկաների և լոգիստիկ շղթաների ձևավորումը:

«Աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին լեգիստիկ շղթաների գլոբալ փոփոխությունը փոխել է ավանդական միջազգային տրանսպորտային միջանցքների պատկերը, որոնց անդամ են Եվրասիական տնտեսական միության երկրները, և դարձել է նոր տրանսպորտային ուղիների ստեղծման և զարգացման կատալիզատոր», - ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։

Իր զեկույցում նախարարը մասնակիցներին ներկայացրել է Միության տրանսպորտային ոլորտի գործունեության արդյունքները և առանցքային նախագծերը, որոնք նպաստում են ԵԱՏՄ տարածքով փոխադրումների զարգացմանը։

Խորհրդաժողովի շրջանակներում ԵՏՀ նախարարը հանդիպում է ունեցել Global Logistics Alliance GLA (Գլոբալ լոգիստիկ դաշինք) նախագահ Գրեյս Սունի հետ։

«Միջոցառումը լավ միջազգային հարթակ է տրանսպորտի և լոգիստիկայի կարևորագույն հարցերը քննարկելու համար, հատկապես ժամանակակից պայմաններում, երբ նոր երթուղիների որոնումը դառնում է գրեթե համաշխարհային միտում և այս ոլորտի ամենահրատապ օրակարգը»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել խորհրդաժողովի կազմակերպման բարձր մակարդակի համար։

Գրեյս Սունը հետաքրքրություն է հայտնել ԵՏՀ-ի և ԵԱՏՄ անդամ պետությունների՝ որպես եվրասիական տարածքում տրանսպորտային ոլորտի առանցքային դերակատարների հետ Գլոբալ լոգիստիկ դաշինքի համագործակցության հարցում։

Տրանսպորտալոգիստիկ ծառայությունների շուկայի մասնակիցների միջև հաղորդակցություն հաստատելու նպատակով կազմակերպվել է երկկողմ հանդիպումների անցկացման հարթակ։ Միջոցառման շրջանակներում ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն Հայկ Թութունջյանը հանդիպում է ունեցել է Աբու Դաբիի տնտեսական զարգացման վարչության լոգիստիկայի զարգացման ուղղության ղեկավար Ջոն Փոլ Սիմփսոնի հետ։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսություն հաստատելու և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ծովային նավահանգիստների թվայնացման և Աբու Դաբիի նավահանգիստների ուղղությամբ և հակառակ ուղղությամբ փոխադրումների հարցերով փոխգործակցություն հաստատելու վերաբերյալ։

Գլոբալ լոգիստիկ համաժողովը միջազգային հարթակ է տրանսպորտալոգիստիկ ծառայությունների շուկայի մասնակիցների համար, որը նպաստում է համագործակցության հաստատմանը և ոլորտի արդիական հարցերի քննարկմանը:

Կազմակերպիչը Գլոբալ լոգիստիկ դաշինքն է (Global Logistics Alliance GLA)՝ - ցանց, որը միավորում է աշխարհի ավելի քան 170 երկրի ավելի քան 7000 լոգիստիկ ընկերություն: Գլխավոր գրասենյակը գտնվում է Չինաստանի Շենչժեն քաղաքում։