Հուլիսի 29-ին Ռուսաստանի Մինեներգոյում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստման հարցը:
Հանդիպումը կայացել է չկարգավորված հարցերի համաձայնեցման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցության նախաշեմին, որը նախատեսված է այս տարվա օգոստոսի սկզբին։
Արզիբեկ Կոժոշևն առաջարկել է շարունակել խորհրդակցությունները Միության երկրների լիազոր մարմինների դիրքորոշումների մերձեցման նպատակով, ընդգծելով էներգետիկ պաշարների շուկաների զգայուն հարցերի շուրջ փոխզիջումային լուծումների մշակման կարևորությունը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործողությունը պետք է սկսվի 2025 թվականի հունվարի 1-ից։ ԵՏՀ և ԵԱՏՄ երկրները շարունակում են համատեղ աշխատանքը ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի շուրջ։