Փետրվարի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար, տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Զվերևի հետ։
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման տարբեր հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման և քաղաքացիական ավիացիայի ոլորտում Միության երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցեր։
Արզիբեկ Կոժոշևը նշել է 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզի կատարման և իրականացման հարցերում Եվրասիական տնտեսական միության պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի դերն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Դմիտրի Զվերևն իր հերթին, հաշվի առնելով 2023 թվականին Ղեկավարների խորհրդում Ռուսաստանի նախագահությունը, հայտարարել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի առաջմղման գործում աջակցելու պատրաստակամության մասին:
Հանդիպման արդյունքում կողմերը հայտնել են հետագա համագործակցության և համակարգված երկխոսության պատրաստակամության մասին։