Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
16.05.2025

Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտը և լոգիստիկան կայուն եվրասիական ինտեգրման առանցքային տարրերն են»

Դուբայում (ԱՄԷ) կայացած 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոևը հանդես է եկել զեկույցով, որով նախանշել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտալոգիստիկ տարածքի զարգացման գերակայությունները:

Նախարարն ընդգծել է, որ գլոբալ տնտեսության փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր են դառնում կայուն լոգիստիկ շղթաները, ենթակառուցվածքների զուգակցվածությունը և տրանսպորտային ոլորտի թվային փոխակերպումը: Այս ուղղությունները հիմք են դառնում Միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներին դրանց ինտեգրման համար:

«Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ են համաձայնեցված լուծումներ և ենթակառուցվածքում կատարվող ներդրումներ: Արդյունավետ, անխափան և թվային լոգիստիկ երթուղիների ձևավորումն առաջնահերթություն է թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ մեր գործընկերների համար», — նշել է նախարարը:
Արզիբեկ Կոժոշևը նաև տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՀ-ի կողմից տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում կատարվող աշխատանքների, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների՝ էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի (e-CMR) ներդրման, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացման, Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրագործման մասին:

«Տրանսպորտը և լոգիստիկան ժամանակակից աշխարհի զարգացման շարժիչ ուժն է: Դրանց հուսալիությունից է կախված ոչ միայն մատակարարումների արագությունը, այլև տնտեսությունների կայունությունը, պարենային և արդյունաբերական անվտանգությունը, երկրների միջև վստահությունը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը:

Նախարարը հայտնել է գործընկերների հետ գլոբալ լոգիստիկ ճարտարապետության ամրապնդմանն ուղղված երկխոսությունը խորացնելու պատրաստակամության մասին: