Հանդիպման ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզի 2021-2023 թվականների միջոցառումների կատարման մասին և ասել, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ԵՏՀ-ն կողմերի հետ համատեղ կսկսի նախապատրաստել հաջորդ եռամյա ժամանակահատվածի ճանապարհային քարտեզը։
Եվգենի Մոսկվիչյովն իր հերթին հայտնել է Կոմիտեի օրինաստեղծ գործունեության և պլանների, ինչպես նաև ռուսական տրանսպորտային բիզնեսի կողմից ներկայացված խնդիրների մասին՝ կապված ապրանքների տեղաշարժի դասական երթուղիների փոփոխության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների և սահմանափակող միջոցների կիրառման հետ, որոնք ազդել են Եվրոպական միության երկրների հետ տրանսպորտային հաղորդակցության վրա։
Քննարկման ընթացքում շոշափվել են նաև բեռների ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման հարցեր։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ երկրներում բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների իրականացմանն առնչվող իրավիճակի շուրջ և պայմանավորվել են շարունակելու փոխգործակցությունն այս հարցի շուրջ համապատասխան առաջարկներ մշակելու համար։
Հանդիպման ավարտին մասնակիցները նշել են հետագա սերտ փոխգործակցության կարևորությունը, գալիք 2023 թվականին առանցքային միջոցառումների համատեղ անցկացման կամ մասնակցության անհրաժեշտությունը՝ տրանսպորտի ոլորտի զարգացումը քննարկելու նպատակով։