Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
16.05.2024

Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ում մեծանում է գիտահետազոտական կազմակերպությունների դերը միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման գործում»

ԵԱՏՄ տարածքում տրանսպորտի ոլորտի առանցքային միտումները մայիսի 15-ին քննարկել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Ռուսաստանի «Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտի» («ԱՏԳՀԻ») գլխավոր տնօրեն Վալերի Մաշկովը։

ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ-ում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման և տրանսպորտային ծառայությունների ընդհանուև շուկայի ստեղծման մասին։ Այս առնչությամբ Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների հետ համատեղ նորմատիվ իրավական ակտեր է մշակում և փորձնական նախագծեր իրականացնում, վերլուծում իրավիճակը ԵԱՏՄ բոլոր տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների ոլորտում։

 «ԱՏԳՀԻ» ղեկավարը, որը Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտի ոլորտի զարգացման մի շարք ռազմավարական փաստաթղթերի մշակողն է, իր հերթին հայտնել է, որ շահագրգռված է երկարաժամկետ համագործակցության հարցում։ Վալերի Մաշկովի կարծիքով՝ փոխգործակցությունը կարող է կայանալ ԵՏՀ պրոֆիլային ուղղության աշխատակիցների որակավորման բարձրացման, տրանսպորտի ոլորտում փորձի փոխանակման հարցերի շուրջ։ Այս ամենը կնպաստի ԵԱՏՄ-ում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ստեղծման և զարգացման խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը։

Արզիբեկ Կոժոշևը և Վալերի Մաշկովը նշել են հանդիպման դրական արդյունքները և պայմանավորվել փոխգործակցությունը շարունակելու մասին։

Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտը ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման հիմնախնդիրների ոլորտի առաջատար գիտահետազոտական կենտրոն է։ Այսպես, նրա մշակումների թվում են Մինչև 2010 թվականը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի զարգացման ռազմավարությունը, Մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային ռազմավարությունը և Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային ռազմավարությունը: