Մարտի 14-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը ելույթ է ունեցել Ամերիկյան առևտրի պալատի եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերով 10-րդ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում։
Նախարարը ձեռնարկատերերին և ներդրողներին պատմել է բիզնեսի հետ Հանձնաժողովի փոխգործակցության գործիքների, Եվրասիական տնտեսական միության պայմանագրաիրավական բազայի կատարելագործման, փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտման և վերացման, ներդրումային և կոոպերացիոն համագործակցության զարգացման, ծառայությունների միասնական շուկայի հատվածային ծածկույթի ընդլայնման, ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումների մասին։
Բախիթ Սուլթանովը շեշտը դրել է այս տարի Հանձնաժողովի մոտ նոր իրական գործիքի՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական խթանման ի հայտ գալու վրա: Այս կապակցությամբ ԵՏՀ նախարարը ձեռնարկատերերին կոչ է արել ակտիվորեն նախագծեր նախաձեռնել և դիմումներ ներկայացնել աջակցության միջոցներ ստանալու համար։
«Հանձնաժողովի նպատակն է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման միջոցով լավագույն պայմաններ ձևավորել բիզնես վարելու համար։ Մենք շահագրգռված ենք ձեռնարկատիրական համայնքի հետ երկխոսության հետագա ընդլայնմամբ, գործարար շրջանակների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի համատեղ մշակմամբ», — նշել է Բախիթ Սուլթանովը։
Խորհրդաժողովի քննարկումների մասի շրջանակներում ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը պատասխանել է ԵԱՏՄ-ում բիզնես վարելուն առնչվող Ամերիկյան առևտրի պալատի ներկայացուցիչների հարցերին։