ՄՍՀԿ-ն Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մասնագիտացված հաստատություն է, որին անդամակցում է 193 պետություն։ ՄՍՀԿ-ի գործունեությունը նվիրված է մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ միջազգային համակարգի զարգացմանը, որն ապահովում է ստեղծագործական աշխատանքի պարգևատրումը, որը խթանում է նորարարությունները և ին ավանդը ներդնում տնտեսական զարգացման մեջ՝ պահպանելով հասարակության շահերը:
2014 թվականին ՄՍՀԿ անդամ պետությունների ասամբլեայի կայացած նիստերի շրջանակներում ԵՏՀ-ն ստացել է ՄՍՀԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ։
2019 թվականի մայիսի 7-ին ՄՍՀԿ-ի և ԵՏՀ-ի միջև կնքվել է Փոխըմբռնման մասին հուշագիր։
ARIPO-ն մտավոր սեփականության տարածաշրջանային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Զիմբաբվեի Հարարե քաղաքում, կազմակերպության անդամ է Աֆրիկյան մայրցամաքի 22 անգլալեզու երկիր: Կազմակերպությունը ստեղծվել է 1976 թվականին: Իրականացնում է արդյունաբերական սեփականության ոլորտում համագործակցության գործունեություն, որն ուղղված է անդամ պետությունների տնտեսական և արդյունաբերական զարգացման համար տեխնոլոգիական առաջընթացի հասնելուն, ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման ծառայություններ մատուցման գործունեություն։
OAPI-ն մտավոր սեփականության տարածաշրջանային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կամերունի Յաունդե քաղաքում, կազմակերպության անդամ է Աֆրիկյան մայրցամաքի 17 ֆրանսալեզու երկիր: Կազմակերպությունը ստեղծվել է 1977 թվականին: Գործունեություն է իրականացնում արդյունաբերական սեփականության ոլորտում ընդհանուր վարչական ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման ծառայությունների մատուցման նպատակով:
UEMOA-ն 1994 թվականին ստեղծված տնտեսական և արժութային միություն է։ Այն ենթատարածաշրջանային հաստատություն է, որը միավորում է ութ ափամերձ և սահելյան պետություն՝ Բենին, Բուրկինա Ֆասո, Կոտ դ'Իվուար, Գվինեա-Բիսաու, Մալի, Նիգեր, Սենեգալ և Տոգո: Միությունն ունի ընդհանուր արժույթ (Աֆրիկյան ֆինանսական համայնքի ֆրանկ (FCFA): UEMOA-ի հիմնական նպատակն է Արևմտյան Աֆրիկայում համաձայնեցված և ինտեգրված տնտեսական տարածքի ստեղծումը, որի շրջանակներում ապահովվում է մարդկանց, կապիտալի, ապրանքների, ծառայությունների և արտադրության գործոնների լիովին ազատ տեղաշարժ, ինչպես համայնքի ամբողջ տարածքում ազատ տեղաշարժի և ազատ մասնագիտությունների համար հաստատության իրավունքի, քաղաքացիների բնակության իրավունքի արդյունավետ իրականացում: