Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել եվրասիական ինտեգրման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։
Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության կարևոր գործընկերներից է։ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործողության ընթացքում՝ 2018-2023 թվականներին, ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։ 2024 թվականի 10 ամսվ ընթացքում այդ ցուցանիշն աճել է 12.8%-ով, ապրանքների արտահանումն Իրան աճել է 16%-ով, ներմուծումը՝ 8%-ով։
Փոխշահավետ գործընկերության ընդլայնման նպատակով 2023 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրեցին Ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիր, որն անմաքս առևտրի ռեժիմ է նախատեսում ապրանքների 90%-ի։
«Ակնկալում ենք, որ Իրանի հետ Համաձայնագիրն մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ինչը մեր երկրներին թույլ կտա ավելի արդյունավետ զարգացնել ապրանքաշրջանառությունը և, ընդհանուր առմամբ, տնտեսական համագործակցությունը, — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ — Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով զարգացման ներուժ ունի»:
Կողմերը համակարծիք էին, որ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններն են տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն շփումների ընդլայնումը, համագործակցությունը ԱԱՀ-ում, նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում, գիտական հետազոտություններն ու մշակումները:
Բանակցությունների արդյունքում կողմերը վստահություն են հայտնել նախանշված պլանների հաջող գործնական իրականացման վերաբերյալ։