Նորություններ

12.02.2024

Բակիտժան Սագինտաևը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային այցի շրջանակներում Երևանում բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բակիտժան Սագինտաևին նոր նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։

Կողմերը քննարկել են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը՝ մանրամասն անդրադառնալով Հայաստանի ղեկավարության կողմից ԵԱՏՄ-ում նախագահողի իրավունքով նախանշված նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ ԵՏՀ աշխատանքի գերակա ուղղություններին։

Մասնավորապես, կարևորվել է էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, տրանսպորտային լոգիստիկայի և այլ ուղղություններով ԵԱՏՄ երկրների համագործակցության խթանումը։

Բակիտժան Սագինտաևն ու Վահագն Խաչատուրյանն ընդգծել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ավելացման և տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա կապերի խորացման և նոր կապերի հաստատման անհրաժեշտությունը։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները եվրասիական օրակարգի արդիական հարցերի շուրջ համեմատականներ անցկացնելու նպատակով։

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։ ԵԱՏՄ պայմանագրին համապատասխան, նախագահությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական մՄիջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում իրականացվում է ռոտացիոն հիմունքներով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։