Նորություններ

03.02.2025

Բակիտժան Սագինտաևը Նենադ Պոպովիչի հետ քննարկել է 2025 թվականի համատեղ միջոցառումները

Փետրվարի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի և Սերբիայի Հանրապետության կառավարության՝ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի աշխատանքային հանդիպումը:

Բանակցությունների ընթացքում կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում ԵԱՏՄ երկրների և Սերբիայի միջև գործող Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ։

Քննարկվել է նշված Համաձայնագրին համապատասխան ստեղծված Համատեղ կոմիտեի առաջին նիստի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաև 2025 թվականին կայանալիք բարձր մակարդակի այլ միջոցառումներ։
Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են նպաստել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության համար օպտիմալ պայմանների ստեղծմանը։

Համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին, ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ մտել 2021 թվականի հուլիսի 10-ին: