Հունիսի 3-ին Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հանդիպել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի հետ։
Բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել կողմերի միջև ընթացիկ փոխգործակցության և համագործակցության հեռանկարների շուրջ։
Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ԵԱՏՄ դատարանի գործունեությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների կարևոր տարր է։ Միության օրակարգի շրջանակներում իրավական կարգավորման հարցերի շուրջ որ ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Դատարանի մշտական փոխգործակցությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինտեգրացիոն միավորման ներսում առկա տնտեսական հարաբերությունների վրա։
Ալեքսեյ Դրոնովն իր հերթին ընդգծել է, որ ԵԱՏՄ դատարանը պատրաստակամ է աշխատել Հանձնաժողովի հետ սերտ փոխգործակցությամբ՝ ապահովելով Միության անդամ պետությունների և մարմինների կողմից վերազգային օրենսդրության միատեսակ կիրառումը։
Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել գործնական համագործակցությունը։