Նորություններ

09.08.2022

Գործազրկությունը ԵԱՏՄ-ում 2022 թվականի հունիսին կրճատվել է 34%-ով

Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 1 026,6 հազար մարդ և 2021 թվականի նույն օրվա համեմատ կրճատվել 34%-ով։

Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 1,1%-ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,7%։

 ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջի «Գործազրկության մասին» բաժնում։