Նորություններ

18.08.2022

Բորսայական առևտուրը կծառայի որպես ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի շուկայական գնագոյացման մեխանիզմ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում գազի բորսայական աճուրդների իրականացման կարգը օգոստոսի 17-ի խորհրդակցության ընթացքում քննարկել են եվրասիական «հնգյակի» երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները բորսայական հարթակների օպերատորների հետ համատեղ։

«Փաստաթուղթն ունի պատրաստության բարձր աստիճան։ Փաստորեն մի քանի հարց է մնացել չկարգավորված»,- ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր և ներքին շուկաների համար առևտրային նստաշրջանների բաժանման անդամ պետությունների համար սեսիաների տարանջատման հարցը, որը սկզբունքային է անդամ պետությունների համար, քննարկել են քլիրինգի իրականացման, աճուրդների մասնակիցների լիցենզավորման և բորսայական ապրանքի գնի արժույթի հարցերը:

«Ենթադրվում է, որ բորսայական առևտուրը կօգտագործվի որպես գազի ընդհանուր շուկայում շուկայական գնագոյացման մեխանիզմներից մեկը»,- ասել է Վադիմ Զակրևսկին։

Տեղեկանք

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում գազի բորսայական աճուրդների իրականացման կարգը ներառված է Միության գազի ընդհանուր շուկայի գործարկման նորմատիվ բազայի փաթեթում, որտեղ առանցքայինը Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրն է։ Միևնույն ժամանակ, Բորսայական աճուրդների կարգը դիտարկվում է որպես յուրօրինակ մոդելային նախագիծ, որի օգնությամբ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլում նախատեսվում է մշակել ընդհանուր շուկայի պայմաններում գազի առևտրի ազատականացման մեխանիզմներ: Բորսայական առևտրի կարգը կգործի մինչև Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների ուժի մեջ մտնելը, որը նախատեսված է մշակել և ընդունել 2023 թվականին: