Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 1608
29 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Astana International Forum-ի աշխատանքներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մասնակցել է Astana International Forum խոշորագույն ամենամյա գործարար միջոցառմանը, որը միավորում է աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներդրողների և բիզնեսի ներկայացուցիչների: AIF-2025 առանցքային թեման էր "Connecting Minds, Shaping the Future" (Միավորելով ուղեղները, ձևավորելով ապագան): Պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկել են գլոբալ օրակարգի երեք առանցքային ուղղության՝ արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության, տնտեսության և ֆինանսների, էներգետիկայի և կլիմայի փոփոխության ուղղությունների հարցերի լայն շրջանակ: ԵՏՀ կոլեգիայի նախագահը մասնակցել է լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել են գլոբալ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ: AIF-2025 հարթակում Բակիտժան Սագինտաևը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաժողովի բարձր մակարդակի մասնակիցների հետ: AIF-2025-ին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ ամբողջ աշխարհից: Կազմակերպվել է 25 քննարկման հարթակ, որոնց բանախոսներն էին շուրջ 600 օտարերկրյա հյուրեր:
29 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Astana International Forum շրջանակներում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Astana International Forum շրջանակներում: Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ բանակցությունների ընթացքում կարևորվել է անցումը ԵՏՀ-ի և ԹՊԿ-ի միջև համակարգային համագործակցությանը, երկու ինտեգրացիոն միավորումների գործունեության փորձի փոխանակումը: Թյուրքական ներդրումային հիմնադրամի նախագահ Բաղդադ Ամրեևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ձեռնարկությանն աջակցելու հարցեր: ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեիլ Մոհամեդ ալ-Մազրուիի հետ զրույցում անդրադարձել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը: Հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև փոխգործակցության հուշագրի գործնական իրականացման հարցեր են քննարկվել Բակիտժան Սագինտաևի և Ղազախստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Սայիդ Մուհամեդ ալ-Արիկիի հանդիպմանը: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար ներդրումային գործունեության հեռանկարների մասին կարծիքներ են փոխանակել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ: ԵԱՏՄ խորհրդի ամդամ՝ եվրասիական «հնգյակի» պետությունների փոխվարչապետերի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Միության ներսում «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրին համապատասխան համագործակցության գերակա ուղղությունները և երրորդ երկրների հետ տնտեսական երկխոսության զարգացումը:
29 մայիսի 2025
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵԱՏՄ-ի օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին սահմանված այս տոնը նշվում է ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման օրը: Առաջնորդվելով այս փաստաթղթով՝ անդամ պետություններն ու Հանձնաժողովն անցած տարիների ընթացքում մեծ աշխատանք են կատարել ինտեգրացիոն միավորման ձևավորման և զարգացման ուղղությամբ: «Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր նրա համատեղ ՀՆԱ-ն աճել է 18%-ով և կազմել 2.5 տրիլիոն դոլար: Տնտեսական աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են միջին համաշխարհային ցուցանիշները», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Միության շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի: Ընդ որում, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցել է 92%-ը: Երրորդ երկրների հետ առևտրի ծավալը աճել է 1.4 անգամ: Արդյունաբերական արտադրությունն ավելացել է 29%-ով. գյուղատնտեսականը՝ 26%-ով: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ արդեն այսօր Եվրասիական տնտեսական միությունը կարող է համարվել տնտեսական ձգողականության համաշխարհային նշանակության բևեռ: Այս նպատակով շարունակվում է ԵԱՏՄ փոխգործակցությունը տասնյակ երկրների և առանցքային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ: «Առևտրի, տրանսպորտալոգիստիկ երթուղիների նոր կոնֆիգուրացիան, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ բաշխումը ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի և ամբողջ ինտեգրացիոն միավորման տնտեսական աճի հիմքն է», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ ու հղել ԵԱՏՄ պետությունների առաջնորդներին ու կառավարությունների ղեկավարներին:
26 մայիսի 2025
-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը հայտարարում է Մինկսում ԵՏՀ-2025-ի գրանցման մեկնարկի մասին
Մեկնարկում է 2025 թվականի հունիսի 26-ից 27-ը Մինսկում՝ Մինսկի միջազգային ցուցահանդեսային հարթակում կայանակիք 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի (ԵՏՀ-2025) մասնակիցների գրանցումը: Համաժողովի գլխավոր թեման՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ»: Համաժողովի կառուցվածքը ներառում է վեց խոշոր թեմատիկ բաժին: Առավելագույնս ներառված են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության բոլոր ոլորտները՝ ֆինանսական ոլորտ, արդյունաբերություն և ԱԱՀ, էներգետիկա, տեխնիկական կարգավորում և անասնաբուժություն, ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացում, առևտուր, տրանսպորտ, մաքսային կարգավորում, պետգնումներ, վիճակագրություն և այլն: Համաժողովի գործարար ծրագրում ներառված է լիագումար նիստ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան 30 թեմատիկ միջոցառում՝ լիագումար նստաշրջաններ, կլոր սեղաններ, բիզնես երկխոսություններ: ԵՏՀ-2025 համաժողովը խոստանում է դառնալ եվրասիական տարածքում միջազգային համագործակցության կարևոր իրադարձություն: Հագեցած գործարար ծրագրին կմասնակցեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլ դիտորդ պետությունների՝ Իրանի, Կուբայի, Ուզբեկստանի պատվիրակներ: Համաժողովին կմասնակցեն նաև ԱՄԷ-ի և Մոնղոլիայի պաշտոնական պատվիրակություններ: Հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին միանալ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի լուսաբանմանը և ստանալ առավել արդիական տեղեկատվությունը դրա բոլոր առանցքային իրադարձությունների մասին: Հայտերը ներկայացնելու ժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 18-ը: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը: Հավատարմագրման կարգը հասանելի է հղումով: ԵՏՀ-2025 ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://forum.eaeunion.org/ կայքում: Համաժողովի հիմնական միջոցառումների անցկացման վայրն է BELEXPO Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնը (ք. Մինսկ, Պ. Մեդյոլկի փող., 24): Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումն է, որը հերթականությամբ անցկացվում է Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետությունում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում: Համաժողովն անցկացվում է ԵՏԲԽ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի N 16 որոշման հիման վրա: Միջոցառումը նախատեսված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, պետական իշխանության մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 1-ին Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2022 թվականի մայիսին Բիշքեկում: 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին Մոսկվայում: 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում: 2025 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գործող նախագահող երկրի իրավունքով Համաժողովը հյուրընկալում է Բելառուսը:
23 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են վերազգային միավորման զարգացման մասշտաբային աշխատանքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 23-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի հետ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Նատալյա Պետկևիչին շնորհավորել է վերջերս այս բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ որոնք ներառված են Հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի օրակարգում: «Այսօր մենք պետք է քննարկենք Եվրասիական տնտեսական միության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ քառասուն հարց, — նշել է Բակիտժան Սագինտաևը: — Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են մաստշաբային աշխատանքը մեր վերազգային միավորման զարգացման ուղղությամբ»: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԵԱՏՄ ներուժը անդամ պետություններին թույլ կտա նոր ծանրակշիռ տնտեսական արդյունքներ գրանցել ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում:
23 մայիսի 2025
Փոփոխություններ են կատարվել Փոխադրման և օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մայիսի 23-ի նիստում փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում: Փոփոխություններն ուղղված են ձեռնարկատիրական գործունեության համար ավելորդ խոչընդոտների վերացմանը և բնական գազի համապատասխանության գնահատման խնդրահարույց պրակտիկայի հարցերի կարգավորմանը: Հստակեցվել են ապրանքի համապատասխանության գնահատման և Միության շուկայում շրջանառության ընթացակարգերը, ինչպես նաև տեխկանոնակարգով սահմանված առանձին եզրույթներ, սահմանումներ ու բանաձևեր: Նախատեսվել է գազի մատակարարների կողմից գազի որակի անձնագիր ձևակերպելիս լաբորատոր միջոցների հետ մեկտեղ չափման հոսքային (արդյունաբերական) միջոցների (այսինքն՝ որոնք նախատեսված են հոսքում գտնվող արտադրանքի ցուցանիշները ավտոմատ ռեժիմով անդադար չափելու համար) կիրառման հնարավորությունը, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ երկրների օրենսդրության պահանջներին (սահմանվել է փորձարկումների անցկացման այլընտրանք՝ սեփական փորձարարական լաբորատորիայում կամ մատակարարի չափման հոսքային միջողների օգտագործմամբ, կամ Միության միասնական գրանցամատյանում ներառված հավատարմագրված լաբորատորիայում): Տեխկանոնակարգի կիրառման ոլորտից հանվում է բնական գազը, որն օգտագործվում է արտադրողի կողմից միայն սեփական կարիքների համար, ինչպես օտարերկրյա արտադրության գազը՝ երրորդ երկրների սպառողներին դրա տարանցման համար: «Փոփոխությունների նախագծի առանձին նորույթներ ուղղված են արդեն շրջանառվող գազ վաճառողների համար արտադրանքի անվտանգության տեսանկյունից չարդարացված վարչական և ֆինանսական բեռի օպտիմալացմանը, այդ թվում՝ Միության որևէ երկրից մեկ այլ երկիր դրա անդրսահմանային մատակարարման դեպքում», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
23 մայիսի 2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքները
Մայիսի 23-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 20 հարց, այդ թվում՝ տնտեսության, ինտեգրման, առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտների հարցեր: Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել նավիգացիոն կապարակնիքների կիրառման Բելառուսի և Ռուսաստանի փորձարկումը մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու մասին: Փորձարկումը կատարվում է Բելառուսում արտահանման մաքսային ընթացակարգով գրանցված և Ռուսաստանի տարածքից արտահանվող փայտանյութի և փայտամշակման արտադրանքի նկատմամբ: Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում: Փոփոխություններն ուղղված են ձեռնարկատիրական գործունեության համար ավելորդ խոչընդոտների բացառմանը և բնական գազի համապատասխանության գնահատման խնդրահարույց պրակտիկայի հարցերի կարգավորմանը:
22 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Մուտո Ակիրայի հետ
Մայիսի 22-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուտո Ակիրայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Ճապոնիայի միջև համագործակցության հեռանկարները:
Ցուցադրել ավելին