Նորություններ

11.12.2024

ԵՏՀ պատվիրակությունը Չինաստանում մրցակցության և պետգնումների հարցերով բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին Պեկին կատարած աշխատանքային այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության ղեկավարության և ֆինանսների նախարարության ղեկավարության հետ։

ՉԺՀ ֆինանսների փոխնախարար Վանգ Դոնգվեյի և ՉԺՀ ֆինանսների նախարարության գանձապետական վարչության գլխավոր տնօրեն Լի Քսիանժոնի հետ հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ աջակցությունը ՉԺՀ պետական գնումներում փոքր և միջին բիզնեսին, էլեկտրոնային գնումները, Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների ծագման երկրի որոշումը, ԵԱՏՄ երկրների համար չինական գնումների հասանելիությունը։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում աշխատանքների ուղղությունները:

Շուկայի կարգավորման պետական վարչության փոխնախարար Մեն Յանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությունը Հանձնաժողովի և ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառում համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Քննարկվել են նաև թվային շուկաների կարգավորման առանցքային հարցեր, մրցակցության քարոզչության արդյունավետ գործիքներ, ակադեմիական միջոցառումներ և այլն։

«Այսօր մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ավելի բաց երկխոսություն։ Մրցակցության և պետգնումների ոլորտում համագործակցությունը մեր երկրներին թույլ կռա լավագույն պրակտիկաներ մշակել, ինչն իր հերթին կնպաստի մեր տնտեսությունների աճին», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը։
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ, որոնք հիմք կստեղծոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՉԺՀ պետական մարմինների միջև հետագա համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման համար։