Նորություններ

31.10.2023

ԵՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ուսուցողական սեմինար է անցկացրել ԵԱՏՄ ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի ստեղծման շրջանակներում

Հոկտեմբերի 26-27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը հաջողությամբ անցկացրել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինար։

Սեմինարին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի լիազոր մարմինների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի գործունեության ապահովման գործնական ասպեկտները:

Սեմինարն անցկացվել է «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանց ստեղծելու մասին» ԵՏՀ խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի № 7 կարգադրության կատարման շրջանակներում։ Հանձնաժողովը Միության երկրների հետ միասին այժմ ավարտում է այս աշխատանքը։

«Բոլոր մասնակիցների միացումը ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցին թույլ կտա ապահովել տեղեկատվության փոխանակման անվտանգության համաձայնեցված մակարդակ՝ Միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև անդրսահմանային փոխգործակցության շրջանակներում», - նշել է ԵՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Ալեքսանդր Ալեքսանյանը:

Հանձնաժողովն իրականացրել է անհրաժեշտ կազմակերպատեխնիկական միջոցառումները անդամ պետությունների ազգային հատվածները տվյալների փոխանցման պաշտպանված ցանցին միացնելու հնարավորությունն ապահովելու համար։ 

Մասնավորապես, ստեղծվել է տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կառավարման կենտրոն։ Անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ իրականացվել են կրիպտո դարպասների տեղադրումն ու կարգավորումը այն քանակով, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ ինտեգրված համակարգի ազգային հատվածների անսարքության հանդուրժողական միացում կազմակերպելու համար։ Իրականացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային հատվածները միացում տվյալների փոխանցման պաշտպանված ցանցին։

Առաջիկայում՝ Ռուսաստանի ազգային հատվածը միացնելուց հետո, նախատեսվում է տեղափոխել ԻՏՀ-ն պաշտանված կապուղիներ, ինչպես նաև ապահովել Միության տարածքում ապրանքների հետագծելիության փորձնական նախագծի իրականացումը։