Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Մինչև տարեվերջ բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը երկարաձգվել է ազգային կանոններով
Մինչև տարեվերջ բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը երկարաձգվել է ազգային կանոններով
10.06.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը: Փաստաթուղթը նախատեսում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Ազգային կանոններով բժշկական արտադրատեսակների գրանցման հնարավորություն:
Բուժարտադրատեսակների ազգային գրանցման անցումային շրջանի երկարաձգումը հաշվի է առնում դրանց արտադրողների առաջարկությունները, այդ թվում՝ թույլ է տալիս ազգային մակարդակով օպերատիվ կերպով ձեռնարկել շուկայի աջակցության հատուկ միջոցներ՝ կապված ԵԱՏՄ առանձին երկրների նկատմամբ տնտեսական բնույթի սահմանափակիչ միջոցների ներդրման հետ:
Արձանագրությունը սկսում է կիրառվել Միության այն պետություններում, որոնց մոտ սահմանված է միջազգային ակտերի ժամանակավոր կիրառման ռեժիմ՝ դրա պաշտոնական հրապարակման պահից։